Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու 16.06.2017թ. արտահերթ նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից արձանագրած խախտումները

Հունիս 21,2017 17:03

Հարգելի պարոն  Մակարյան,

16.06.2017 թվականի Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում դահլիճում ներկա էին ոչ պատշաճ վարքագծով անձիք: Չէր աշխատում էլեկտրոնային համակարգը, նիստերի դահլիճում արգելափակված էր հեռահաղորդակցությունը և համացանցային կապը, իսկ Երևանի պաշտոնական համացանցային կայքում (www.yerevan.am) չէր իրականացվում առցանց ուղիղ հեռարձակումը, ինչը  Երևանի ավագանու կանոնակարգի մի շարք դրույթների խախտում է (հոդվածներ 108,114,120):

Հիմք ընդունելով վերոգրյալը խնդրում եմ մանրամասն տեղեկատվություն տրամադրել հետևյալի վերաբերյալ.
Հաշվիչ էլեկտրոնային համակարգ

1. Որքա՞ն ժամանակ է (նշել ամիսը, ամսաթիվը և տարեթիվը) քաղաքապետարանում ներդրված հաշվիչ էլեկտրոնային համակարգը։

2. Ի՞նչ քանակությամբ ու տեսակի տեխնիկայից է այն կազմված:

3. Որքա՞ն գումար է հատկացվել այն ձեռք բերելու համար:

4. Որքա՞ն տարեկան գումար է  հատկացվում դրա սպասարկման համար։

5. Կա արդյո՞ք վիճակագրություն, թե քանի անգամ է նախկինում անխափան գործարկվել այս համակարգը։

6. Ինչու՞ այն չէր աշխատում 16.06.2017 թվականի Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ։

7. Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս խնդիրը լուծելու համար։

Արգելափակված հեռահաղորդակցություն և համացանցային կապ

1. Ի՞նչ հիմքով և պատճառաբանությամբ էր 16.06.2017թ. Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ նիստերի դահլիճում արգելափակված հեռահաղորդակցությունը և համացանցային կապը:

2. Տրամադրել տեղեկատվություն տեխնիկական խնդիրների վերաբերյալ, որոնց պատճառով yerevan.am կայքի ուղիղ եթերում չէր հեռարձակվում Երևանի ավագանու 06.2017թ. արտահերթ նիստը:

Նիստին ներկա անձանց վերաբերյալ տեղեկատվություն

 

Մանրամասն ներկայացնել Երևանի ավագանու նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պաշտոնները և նշել, ո՞ր իրավական ակտի հիման վրա են նիստերի դահլիճ հրավիրվում (ներկա գտնվում) նրանք:
Հարգանոք՝

Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի»  խմբակցության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930