Լրահոս
Օրվա լրահոսը

36 կոնգրեսականներ ԱՄՆ պետքարտուղարին ուղղված նամակում դեմ են արտահայտվում Թուրքիային զենքի վաճառքին

Հուլիս 03,2017 14:47

Վաշինգտոն – Հունիսի 30-ին 36 կոնգրեսականներ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին երկկուսակցական նամակ ուղարկեցին, որն առաջնորդել էր Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Դեյվ Թրոթը (հանրապետական, Միչիգան)՝ դեմ արտահայտվելով Թուրքիային նախատեսվող զենքի վաճառքին՝ հաշվի առնելով խաղաղ ցուցարարների դեմ Թուրքիայի անվտանգության ծառայախմբի դաժան հարձակումներն ԱՄՆ մայրաքաղաքում, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Հենց այստեղ, ԱՄՆ հողում, ականատես եղանք նախագահ Էրդողանի կողմից ժողովրդավարության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի, երբ նրա հրոսակները դաժանաբար հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա: Որպես ամբողջ աշխարհում ազատության և անկախության մոդել՝ ԱՄՆ-ը չի կարող թողտվություն տալ ժողովրդավարության այդպիսի բացահայտ ճնշման հետ, և այս առաջարկված սպառազինությունների գործարքը կնշանակի ոչ այլ ինչ, քան Էրդողանի հրոսակների դաժան հարձակման սատարում: Պետք է դիմակազերծենք և պատասխանատվության ենթարկենք նախագահ Էրդողանին և նրա թիկնապահներին, որպես այն, ինչ նրանք իրականում են, այսինքն հրոսակների», – հայտարարել է կոնգրեսական Թրոթը:

Անցյալ ամիս Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում դաժանորեն հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա, մինչ նախագահ Էրդողանը մի քանի քայլ հեռու հետևում էր, թե ինչպես իր անվտանգության ծառայախմբի զինված անդամները դաժան հարձակում սանձազերծեցին ընդդեմ խաղաղ ցուցարարների և Ամերիկյան դիվանագիտական ​​անվտանգության աշխատակիցների, որի հետևանքով վերջիններիս լուրջ վնասվածքներ էին հասցվել:

Հունիսի 6-ին Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ անում օրինազանցներին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ օրենսդրության համաձայն:

«Այլևս չենք կարող թույլ տալ, որ Թուրքիան վարկաբեկի մեր ժողովրդավարական արժեքները, և այդ առաջարկված զենքի վաճառքը ոչ այլ ինչ է, քան Էրդողանի անվտանգության ուժերի գործողությունների սատարում: Այսպիսով, հորդորում ենք ձեզ դեմ արտահայտվել այս առաջարկված վաճառքին և ցանկացած հնարավոր զենքի փոխանցում նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբին», – նամակում հայտարարել էին կոնգրեսականները:

Պետքարտուղարությունը Կոնգրեսին տեղեկացրել էր Թուրքիայի Հանրապետության Նախագահի անվտանգության վարչություն զենքի ներմուծմամբ լիազորված, Թուրքիայի կառավարության կողմից վերահսկվող կառույցին կիսաավտոմատ ատրճանակների և զինամթերքի առաջարկված վաճառքի մասին:

Այս ամսվա սկզբին ԱՄՆ Վարչակազմի բյուջեի վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինի (դեմոկրատ, Ռոդ Այլենդ) հարցադրմանն ի պատասխան՝ պետքարտուղար Թիլերսոնն նշել է, որ հարցը, թե արդյոք ԱՄՆ-ը զենք կվաճառի այս հարձակումն իրագործած նույն անվտանգության ուժերին թե ոչ, ներկայումս §գնահատման փուլում է¦:

«Շնորհակալ ենք կոնգրեսական Թրոթին և նրա գործընկերներին այս նախաձեռնության և ամերիկյան արժեքների համար պայքարելու համար, հաշվի առնելով այսպիսի բացահայտ անհարգալից վերաբերմունքը մեր նվիրական իրավունքների նկատմամբ», – հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Համագումարը նաև հորդորել է իր անդամներին կապվել իրենց կոնգրեսականների հետ՝ խրախուսելով նրանց միացումը երկկուսակցական նամակին, որում պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին կոչ է արվում դադարեցնել առաջարկված զենքի վաճառքը Թուրքիային:

 

Ամերիկայի հայկական համագումարի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31