Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունն անելու է առավելագույնը, որպեսզի Սևանում իրականացվող որևէ գործողություն չվնասի լճի էկոհամակարգին

Հուլիս 03,2017 15:09

Հուլիսի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հարակից հանրային թիվ 1 լողափում տեղի է ունեցել Սևանա լճում լողաշրջանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների պատասխանատուներ, ՀՀ քաղաքացիներ: Միջոցառման մշակութային մասն ապահովել էին Սևան քաղաքի մշակույթի տան ստեղծագործական խմբերի սաները:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկաներին շնորհավորել է լողաշրջանի բացման կապակցությամբ և մաղթել ակտիվ և անվտանգ հանգիստ: «Սևանը լինելով համաժողովրդական սեփականություն և ազգային հարստություն` պետք է հավասարապես հասանելի լինի մեր յուրաքանչյուր քաղաքացուն: Այս նպատակով էլ ՀՀ Նախագահի հանձնարարականով 2011 թվականից մեկնարկեց Սևանա լճի ափամերձ տարածքներում հանրային լողափերի ձևավորման աշխատանքները, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա անվճար հանգստանալ Սևանա լճի լողափերում: Առանձնահատուկ կարևորում եմ նաև ՀՀ վարչապետի վերջին հանձնարարականները` Սևանի զարգացման ծրագրերն առաջ մղելու ուղղությամբ: Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ Սևանն, իր էկոլոգիական հավասարակշռությանը համապատասխան, դառնա տարածաշրջանում գրավչություն ունեցող, ժամանակակակից, կայուն զարգացմանը համապատասխանող վայր»,- նշել է Ա. Մինասյանը և կոչ արել բոլորին մասնակցել այդ գործընթացին:

Տեղեկացնելով, որ այդ նպատակների համար ակնկալվում են խոշոր ներդրումներ` բնապահպանության նախարարը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունն անելու է առավելագույնը, որպեսզի Սևանում իրականացվող որևէ գործողություն չվնասի լճի էկոհամակարգին, ապահովվի բնապահպանական, սոցիալական և տնտեսական շահերի համադրում և քաղաքացիների հանգստի կազմակերպումը լինի լիարժեք:

 ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ նպատակադրված են ՀՀ բնապահպանության նախարարության հետ հետևողականորեն ավելացնել հանրային լողափերի թիվը:

Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանն էլ իր ելույթում քաղաքացիներին հորդորել է ամառային տապից պաշտպանվել Սևանի լողափերում:

Հանդիսավոր բացման արարողությունը շարունակվել է ավանդական երգ ու պարով:

ՀՀ բնապահպանության նախարարը շրջայց է կատարել Սևանա լճի առափնյա հատվածներում, ծանոթացել Ծովագյուղ համայնքին հարակից ամենամեծ` թիվ 8 հանրային լողափի /9 հեկտար տարածք/ ստեղծման նախագծային աշխատանքներին: Արծվիկ Մինասյանը եղել է նաև թույլատրելի նիշից ներքև կառուցված և ներկայում Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ եղած շինություններին և ենթակառուցվածքներին գտնվելու վայրերում, տեղերում քննարկել խնդիրները և տվել համապատասխան ցուցումներ ՀՀ բնապահպանության նախարարության և «Սևան» ազգային պարկի պատասխանատուների:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31