Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի›› հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Հուլիս 03,2017 18:10

Հուլիսի 3-ին ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի›› հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նիստի սկզբում Վիգեն Սարգսյանը շնորհավորել է Հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակված ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: Կարևորելով  ինչպես հոգաբարձուների խորհրդի, այնպես էլ հիմնադրամի գործունեության թափանցիկության անհրաժեշտությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ աշխատանքը պետք է հասարակության համար բաց և հասկանալի լինի, ինչը կարևոր է թե՛ լրացուցիչ միջոցներ ներգրավելու, թե՛ հիմնադրամի գործունեության նկատմամբ հանրային վստահություն ձևավորելու տեսանկյունից:

Նիստի ընթացքում, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, հիմնադրամի ներքին աուդիտի պատասխանատու է նշանակվել ՀՀ Կենտրոնական բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման գործառնական աուդիտի բաժնի վերստուգիչ Արտակ Բաղդասարյանը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հիմնադրամի նվիրաբերությունների հավաքագրման հայեցակարգը, որն այնուհետև քվեարկվել և հաստատվել է։  Նիստի ընթացքում սահմանվել է նաև խորհրդի նիստերի ժամանակացույցը։

Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է նաև հիմնադրամի գործունեության ֆինանսական հաշվետվությունը՝ հավաքագրված գումարների, անհատական նվիրատվությունների, կատարված փոխհատուցումների մասին։ Ըստ այդմ՝ այս պահին հավաքագրվել է ավելի քան 2.2 միլիարդ դրամ։ Կատարված փոխհատուցումները կազմել են ավելի քան 160 միլիոն դրամ։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերին։

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31