Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կարել Շվարցենբերգի այցը Չեխիայում ՀՀ դեսպանություն

Հուլիս 03,2017 19:07

Հուլիսի 3-ին Պրահայում ՀՀ դեսպանություն այցելեց Չեխիայի Հանրապետության խորհրդարնի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, նախկին առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար, TOP-09 աջակողմյան կուսակցության հիմնադիր, իշխան Կարել Շվարցենբերգը (Karel Schwarzenberg):

Հյուրընկալելով չեխ անվանի գործչին՝ դեսպան Տիգրան Սեյրանյանը նշեց, որ մեծ պատիվ է համարում տարիներ անց կրկին ողջունելու Կարել Շվարցենբերգին Հայաստանի դեսպանությունում։ 2011 թվականին նա, որպես Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ միասին մասնակցեց Հայաստանի դեսպանության պաշտոնական բացման արարողությանը։

Զրույցի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը, տարածաշրջանային խնդիրներ։ Չեխ քաղաքական գործիչն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ լուծման այլընտրանքի բացակայությունը։

Հյուրի խնդրանքով դեսպան Սերյանյանը ներկայացրեց սիրիահայերին հուզող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը:

Դեսպան Սեյրանյանը բարձր գնահատեց չեխ պատգամավորի՝ 2015թ. ապրիլի 14-ին Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի, իսկ 2016թ. ապրիլի 25-ին՝ արդեն Պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերն ընդունելու ուղղությամբ գործադրած բացառիկ ջանքերը:

Նա երախտագիտություն հայտնեց նաև չեխ-հայկական միջպետական և միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու գործում Կարել Շվարցենբերգի ունեցած անգնահատելի ավանդի համար՝ ընգծելով, որ 2012թ. Շվարցենբերգի նախաձեռնությամբ Երևանում հիմնվեց Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչությունը։

Ի նշանավորումն Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցության խորացման գործում Կարել Շվարցենբերգի ներդրման՝ Հայաստանի դեսպանը նրան հանձնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո Մեդալը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31