Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակում» հեռուստասերիալի Համբարձումին անսթափ վիճակում հասարակական կարգը խախտելու համար տեղափոխել են ոստիկանություն . shamshyan.com

Հուլիս 04,2017 10:32

Երեկ՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ֆրանսիայի հրապարակում Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ <<Բանակում>> հեռուստասերիալից հայտնի Համբարձումը՝ նույն ինքը Էմիլ Գալստյանը, հայտնվել էր այդտեղ և խանգարում էր օպերատորների աշխատանքը: Նրան թվում էր, թե բոլորը իրեն են նկարում, քանի որ երևի աստղային հիվանդությամբ է տառապում: Ամեն կերպ փորձում էր խոչընդոտել օպերատորների աշխատանքին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանն ու մյուս ոստիկանները նկատելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, Է. Գալստյանին ՃՈ ավտոմեքենայով ճանապարհին ոստիկանների հետ ուղարկեցին ոստիկանություն սթափության զննության: Վերջինիս նկատմամբ ոգելից խմիչք օգտագործած վիճակով հասարակության նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար կազմվել է վարչական ակտ և տուգանվել 20. 000 ՀՀ դրամով, քանի որ նրա մոտ վերջին մեկ տարվա ընթացքում այս երևույթը կրկնվող բնույթ է կրել:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31