Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին կառաջարկեն «Արմենիա Վայն»-ին արտոնություն տալ

Հուլիս 19,2017 19:21

Կառավարության վաղվա նիստում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վարչապետ Կարեն Կարապետյանին կառաջարկի  սարքավորումները ներմուծելիս «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարանին արտոնություն տալ: Այս մասին պարոն Կարայանը նախագիծ է ներկայացրել կառավարության նիստի օրակարգում:  Ընկերությանը արտոնություն տալու իր առաջարկը Սուրեն Կարայանը բացատրում է կառավարության` 2016 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամաբ, այն է` «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար»:

Նշենք, որ «Արմենիա Վայն»-ը  գինեգործական ընկերություն է, զբաղվում է նաեւ կոնյակագործությամբ եւ օղու արտադրությամբ:

Նախագծից տեղեկանում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն այս առնչությամբ, առարկություններ չունի:
Ընկերությունը պատրաստվում է իրեն տրված արտոնությունից օգտվելով ներմուծել կոնյակի եւ գինու շշերի խցաններ, ինքնակպչուն տպագրված թղթյա պիտակներ, ոչ օրգանական թթուներ, խմորիչներ, լաբորատոր ախտորոշիչ նյութեր, հեղուկ սոդա, չժանգոտվող փականներ, սինթետիկ մանրաթելեր եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31