Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրիկ Երեւանի» գործերով կդիմեն ՄԻԵԴ (Տեսանյութ)

Հուլիս 20,2017 15:09

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Էլեկտրիկ Երեւանի» գործով Միքայել Կիրակոսյանի բողոքը: Վերջինս վիճարկում է վարույթ իրականացնող մարմնի եւ առաջին ատյանի դատարանների որոշումները`պնդելով, որ խախտվել են իր իրավունքներն ու ազատությունները:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Երեւանի գրասենյակի իրավաբան, Միքայել Կիրակոսյանի շահերի պաշտպան Տաթեւիկ Սիրադեղյանը համաձայն չէ վերաքննիչ դատարանի որոշման հետ: Ինքն ու իր պաշտպանյալը կվիճարկեն այս վճիռը եւս:

Ինչպես տեղեկացրել ենք, Միքայել Կիրակոսյանն այսօրվա նիստին ներկա չէր: Լրագրողների հետ զրույցում պաշտպանն ասաց`պատճառը դատական համակարգի նկատմամբ անվստահությունն է: Հարցին`այդ դեպքում ինչո՞ւ են շարունակում անցնել հայաստանյան դատական ատյաններով, Տաթեւիկ Սիրադեղյանն ասաց`դա միակ տարբերակն է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար: Իսկ իրենց վերջնական նպատակը ՄԻԵԴ դիմելն է:

Այլ մանրամասները` տեսանյութում

Հիշեցնենք, որ «Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով Հատուկ քննչական ծառայությունում երկու գործ է հարուցվել`հունիսի 23-ի դեպքերով եւ հուլիսի 6-ի:  Հունիսի 23-ի գործերով նախաքննությունը դեռ շարունակվում է, բացառությամբ մի քանի դեպքերի:  Անցած տարի օգոստոսին որոշ գործերով մեղադրանքներ առաջադրվեցին եւ ուղարկվեցին դատարաններ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31