Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի կիրճում ավտոմեքենան շրջվել է ձորը. կան տուժածներ

Հուլիս 29,2017 10:03

Հուլիսի 29-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` «Մոնթե Քրիստո» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ «Mercedes ML500» մակնիշի 83 MM 999 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Ս. Ա.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և սահել դեպի գետը (մոտ 10 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և 3 ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31