Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Բավրայի մաքսակետի պետի և ևս 5 անձանց վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը

Օգոստոս 02,2017 16:27

Կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանի կողմից կաշառք ստանալու և ապօրինի կերպով ռազմամթերք պահելու հանցավոր գործողություններ: Քննությամբ բացահայտվել են նաև ևս 5 անձի, այդ թվում մաքսային ձևակերպումներով զբաղվող «ԿԱՆԱՉ-ՈՒՂԻ» ՍՊԸ տնօրեն Արմեն Էբոյանի մասնակցությամբ կատարված կաշառք տալու, կաշառքի միջնորդության և այլ բնույթի հանցագործությունների դրվագներ:

Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ Արմեն Էբոյանն իր ծանոթ Արտյոմ Գրիգորյանից տեղեկանալով, որ վերջինիս բարեկամ Մարտին Ամիրխանյանը ցանկանում է առանց օրինական փաստաթղթերի համապատասխան ապրանքներ արտահանել Ռուսաստանի Դաշնություն և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ մասին հայտնել է իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանին: Վերջինս պատրաստակամություն է ստանձնել 400 ԱՄՆ դոլար գումար կաշառքի դիմաց օրենսդրության շրջանցմամբ կազմակերպել ապրանքի ապօրինի արտահանումը:

Ձեռք բերված համաձայնության արդյունքում՝ 12.05.2017թ-ին, Բավրայի մաքսակետում Երեմ Մարգարյանն Արմեն Էբոյանի օժանդակությամբ Մարտին Ամիրխանյանից ստացել է խոստացված կաշառքի գումարը և, անտեսելով ապրանքների ձեռք բերման իրական և օրինական փաստաթղթերի բացակայությունը, թույլատրել դրանց ապօրինի արտահանումը:

Միաժամանակ, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՊԵԿ-ի հիշյալ պաշտոնյան, «Զենքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 35 մարտական փամփուշտներ:

Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա բացահայտվել է «ԿԱՆԱՉ-ՈՒՂԻ» ՍՊԸ տնօրեն Արմեն Էբոյանի կողմից կատարված մեկ այլ բնույթի հանցագործության դրվագ` «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից խարդախությամբ զգալի չափերով գույք հափշտակելու վերաբերյալ:

Այսպես, քննությամբ պարզվել է, որ Արմեն Էբոյանը, նախնական համաձայնության գալով ՀՀ քաղաքացի Հերիքնազ Մարտիրոսյանի հետ, 2017թ. ապրիլի 26-ին նախաձեռնել և կազմակերպել է իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի և Հերիքնազ Մարտիրոսյանի կողմից վարած «Մազդա» մակնիշի ավտոմեքենաների կեղծ՝ շինծու վթար, որին խորհուրդներով և ցուցումներով օժանդակել է ավտոմեքենաների վերանորոգման մասնագետ Վարդգես Սիրականյանը: Վերջինիս օժանդակությամբ իրական վթարի տեսարան են ստեղծել` դրանով անհնար դարձնելով ապահովագրական ընկերության կողմից վթարի շինծու լինելու հանգամանքի բացահայտումը:

Արմեն Էբոյանը Հերիքնազ Մարտիրոսյանի հետ շինծու վթարը խաբեությամբ ներկայացնելով որպես իրական վթար` «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից ստացել են զգալի չափերով գումար:

Այսպիսով, կատարած հանցավոր արարքների համար մեղադրանքներ են առաջադրվել.

Երեմ Մարգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,

Արմեն Էբոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,

Մարտին Ամիրխանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով,

Արտյոմ Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 1-ին մասով,

Հերիքնազ Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,

Վարդգես Սիրականյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031