Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ պրոֆեսիոնալ ու անգրագետ պահվածք էր». իրավապաշտպանը՝ ոստիկանության գործողությունների մասին (տեսանյութ). «Ա1+»

Սեպտեմբեր 01,2017 11:03

Մի քանի օր առաջ  Էրեբունիում 23-ամյա աղջկան պատանդ վերցրած երիտասարդին վնասազերծելու գործողությունները ոստիկանության պրոֆեսիոնալիզմը  կասկածի տակ են դրել։

«Անգրագետ պահված էր, նախ եւ առաջ հանցագործության տարածքը պետք է շրջափակվեր , պահակախումբ տեղադրվեր, որպեսզի մարդիկ անվտանգ հեռավորության վրա լինեին, առավել եւս զենքի կիրառման դեպքում, որովհետեւ որեւէ մեկը երաշխիք չունի, որ չի վնասվի մեկ այլ մարդ»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նա այս դեպքում երկու տուժող է տեսնում: Մեկն աղջիկն էր, որ տուժել է տղայի գործողություններից, մյուսը հենց այդ երիտասարդը, որը սպանվեց դիպուկահարի գնդակից։

«Վնասազերծման գործողության սահմանները հստակ են, այնպես վնասազերծել , որ աղջիկը անվնաս մնա, բայց նաեւ հանցագործություն կատարողը անվնաս մնա, որպեսզի քրեական գործ հարուցվի եւ քննություն լինի»:

Ըստ ոստիկանության՝ «երբ ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից ակնհայտ դարձավ, որ նա փոխզիջման չի գնում և պատանդի կյանքին վտանգ է սպառնում ու այլ միջոցներով հնարավոր չէ այդ վտանգը չեզոքացնել, պատանդառուն վնասազերծվեց»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930