Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է զարգացնենք եղածը, ավելացնենք մեր կենսունակության ռեսուրսները. Աշոտ Ղուլյան

Սեպտեմբեր 02,2017 14:15

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն, անդրադառնալով Արցախի 26-ամյա պետականությանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Արցախը վստահորեն շարունակելու է դեռ 26 տարի առաջ ընտրած իր ճանապարհը: Պետք է զարգացնենք եղածը, ավելացնենք մեր կենսունակության ռեսուրսները, զուգահեռ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մարտահրավերները»:

ԱԺ նախագահը կարծում է, որ  առկա պոտենցիալը թույլ է տալիս այդպիսի հետևություններ անել և համոզված է, որ այսօրվա երիտասարդ սերունդը շատ ավելի պատրաստ է ներկա իրողություններին տալ համարժեք գնահատականներ, ինչպես նաև ճիշտ լուծումներ գտնել ապագա խնդիրների համար:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930