Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին

Սեպտեմբեր 26,2017 21:09

Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին՝ ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի:

Հանդիպմանը Նորին Սրբությունն ուրախությամբ նշեց, որ հաճելի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի ներկայացուցիչներին: Վեհափառ Հայրապետը գնահատանքով նշեց ֆրանսիացի պատգամավորի անձնական ներդրումը հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության ամրապնդման գործում:

Խոսելով Սուրբ Էջմիածնի հոգևոր առաքելության, հայ ժողովրդի կյանքում ունեցած դերակատարության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընգծեց, որ հայ ժողովուրդն իր քրիստոնեական զորեղ հավատքի շնորհիվ կարողացավ հաղթահարել պատմության ընթացքում իրեն բաժին ընկած բազում փորձություններ, այդ թվում նաև` Հայոց Ցեղասպանությունը:

Նորին Սրբությունն այս կապակցությամբ իր խորին երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի բարեսեր ժողովրդին` Հայոց Եղեռնը վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու և օգնելու առնչությամբ:

Իր հերթին պատգամավոր Օլիվիե Դասոն նշեց, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը շատ խորն է և ունեցել է բազում գեղեցիկ դրսևորումներ: Պատգամավորը հույս հայտնեց, որ մարդկության պատմության մեջ այլևս նման ողբերգություններ տեղ չեն գտնի:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պրն. Դասոյին մաղթեց արդյունավոր գործունեություն իր պատասխանատու առաքելության մեջ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930