Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատապարտելի այս պահվածքը համապատասխանում է օրվա իշխանավորների ոճին և սա առաջին դեպքը չէ»․ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Սեպտեմբեր 30,2026 15:44 Share

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՔՊ պատգամավորը ի լուր աշխարհի մեղադրեց Ամենայն Հայոց կաթողիկոսին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին այնպիսի հանցանքների մեջ, որոնք ակնհայտ սուտ ու բացահայտ կեղծիք են: Դատապարտելի այս պահվածքը համապատասխանում է օրվա իշխանավորների ոճին և սա առաջին դեպքը չէ, երբ միջազգային բարձրագույն ամբիոնն օգտագործվում է ոչ թե երկրի շահերին սպասարկող հարցերի քննարկումների, այլ սեփական երկիրը ու ազգային Եկեղեցին վարկաբեկելու, կազմաքանդելու, թիրախավորելու և դավադրորեն հարվածելու համար»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան փոխանցեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամուլի դիվանից։

Հիշեցնենք, ԵԽԽՎ ամբիոնից իր ելույթը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նվիրեց ՀԱԵ-ին եւ, մասնավորաբար, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին ՝ նրան «միջազգային գործակալ» անվանելով։ Ի դեպ, նիստը նախագահողն ընդհատեց Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը՝ հորդորելով մնալ թեմայի շրջանակում։

Aravot.am-ը հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս են վերաբերվում իշխող խմբակցության պատգամավորի՝ ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած նման ելույթին, երբ նույն իշխող ուժը ներկայացնող պատգամավորները ձեռնպահ են մնում նման բարձր ամբիոնն օգտագործել՝ Բաքվում գտնվող հայ գերիների խնդիրների մասին խոսելու համար։

«Ցավալի այդ դրվագը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ իշխանավորները չունեն դիվանագիտական էթիկա, պետական մտածողություն, չեն հարգում օրենքի գերակայությունն ու անձի արժանապատվությունը: Հիշյալ պատգամավորուհին թաղային բամբասանքի մակարդակով, առիթն օգտագործեց սևացնելու հայ ժողովրդին ու մեր դարավոր Եկեղեցին: Ուստի տեղին էր, որ նախագահողը կտրուկ ընդհատեց նրա խոսքը՝ կանխելով ժողովրդավարության բարձրագույն ատյանում անհեթեթ ու ստահոդ լուրեր հրամցնելու վերջինիս փորձը»,- ասված է Aravot.am-ին տրամադրված պատասխանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930