Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազը կթանկացնե՜նք, թուրքերին բա՜ց կթողնենք ձեզ վրա. Աշոտյանն արդեն գույնը գցում էր վախից». Փաշինյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2017 19:15

«էտ ո՞վ հիմնավորեց, որ ԵՏՄ-վ լավ բան ա, տրամաբանական միակ հիմնավորումն Արտաշես Գեղամյանը բերեց: Նկատի ունի՝ եթե չանդամակցելու շանտաժը՝ գազը կթանկացնենք, հոսանքը կթանկացնենք, թուրքերին բաց կթողնենք ձեզ վրա, դուք սովից կմեռնեք…Աշոտյանն արդեն գույնը գցում էր վախից…Բա մենք էլ էտ ենք ասում՝ եթե մեզ ցեղասպանության սպառնալիքի տակ պահում են ինչ-որ տեղ, արձանագրեք դա»,-ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր «Ելք» դաշինքի առաջարկած՝ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու օրինագծի շրջանակում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովականները հարցին դեմ քվեարկեցին:

«Կարո՞ղ է՝ այստեղ կաշկանդված եք, չեք կարողանում խոսել, դրա համար ենք ասում՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծեք: Դա ձեր համար ենք ստեղծում, պարոն Աշոտյան»,-դիմելով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: «Թվեր ենք ներկայացնում,  իսկ դուք ասում եք՝ այդպես չի…բա ո՞նց ա: ԵՏՄ-ն բացի վնասից, Հայաստանին ոչ մի օգուտ չի բերել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930