Լրահոս
Օրվա լրահոսը

Google-ը ներկայացրել է իր նոր ապրանքատեսակները. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 06,2017 23:33

«Ամերիկայի ձայն». Այս շաբաթ Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր նոր սերնդի Google Pixel 2 սմարթֆոնը, Pixelbook համակարգիչն ու այլ ապրանքատեսակներ:

Google ընկերության ապրանքատեսակների տնօրեն Ջասթին Փայնը այս շաբաթ ներկայացրել է Google-ի նոր սերնդի արտադրանքը: Ցուցադրության կենտրոնում, իհարկե, Google ընկերության 2-րդ սերնդի նոր սմարթֆոնն էր՝ Gօօgle Pixel 2-ը, որը արտադրվելու է սովորական, 13սմ և ավելի մեծ՝ 15սմ չափի XL էկրաններով:

Google-ի առաջատար սմարթֆոնի նորարարական առանձնահատկություններից է Active edge տեխնոլոգիան, որի օգնությամբ հնարավոր է օգտվել ձայնային հրահանգի ծառայությունից և սելֆի անել ցանկության դեպքում: Google ընկերությունը ներկայացրել է նաև իր նոր Pixelbook-ը, որը նաև կարող է ծառայել որպես պլանշետ, ինչպես նաև մեկ հպումով աշխատող անլար ականջակալներ և GoPro հիշեցնող նոր տեսախցիկներ՝ որոնք նախատեսված են առաջին հերթին երեխաներ և կենդանիներ նկարահանելու համար: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031