Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաց բերողի» գործի առնչությամբ Փաստաբանների պալատի խորհուրդը Տիգրան Եգորյանի նկատմամբ կիրառեց տույժ

Հոկտեմբեր 17,2017 12:41

Երեկ ուշ երեկոյան Փաստաբանների պալատի խորհուրդը մեղավոր ճանաչեց փաստաբան Տիգրան Եգորյանին` փաստաբանի վարքագծի կանոնագրքի որոշ կետերի խախտման համար: Հիշեցնենք, երեկ խորհրդում շարունակվում էր քննվել փաստաբանի դեմ հարուցված կարգապահական վարույթը:

Տիգրան Եգորյանի դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի բողոքի հիման վրա: Բողոքաբեր անձինք կարծում են, որ Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալ Արթուր Սարգսյանի`«Հաց բերող», ծանր հիվանդության (Բեխտերևի հիվանդություն) մասին, սակայն, օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ։

Տիգրան Եգորյանի նկատմամբ կիրառվեց կարգապահական տույժ՝ իր հաշվին վեց ամսվա ընթացքում լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցություն՝ քրեական դատավարության բնագավառում։

Որոշումը հրապարակելուց հետո նիստը նախագահող Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ ինքն այլ կարծիք ունի: Բայց չբարձրաձայնեց իր կարծիքը:

Իսկ մինչ որոշումը կկայացվեր, նիստերի դահլիճից լսվում էին խորհրդի անդամների վեճերի, բղավոցների ձայները:

Հիշեցնենք, որոշումը կայացվում էր դռնփակ նիստում:

Ի դեպ, պաշտպանական կողմին եզրափակիչ ելույթի հնարավորություն չի տրվել։ Տիգրան Եգորյանին տրվել էր 10 րոպե ելույթի համար: Նա առարկեց: Խնդրեց նիստը հետաձգել: Խնդրանքը մերժվեց: Խորհուրդն անպայման պետք է որոշում կայացներ, քանի որ ժամանակային առումով արդեն խնդիր կարող էր առաջանալ: Այս գործով պետք է որոշում կայացվեր մինչեւ հոկտեմբերի 20-ը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031