Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ ասում՝ Եվրոպայի պես, այլ ինչպես մեր հակառակորդ պետությունում

Հոկտեմբեր 30,2017 14:00

Մենք՝ հայերս, օտարների մասին խոսելիս հաճախ ենք օգտագործում արտահայտությունը, թե երբ մենք կայինք, դուք ծառերի վրա էիք: Բայց արի ու տես, որ իրականությունը տխուր կերպով փոխվել է. այսօր մենք ենք հայտնվել ծառերին:

Ստամբուլում ապրողները, երբ պատմում են այնտեղի մարդկանց, կյանքի ու մշակույթի մասին, անպայման նշում են. «Թուրքիան Եվրոպայից 50 տարի հետ է մնացել, Հայաստանն էլ Թուրքիայից է 50 տարի հետ մնացել»: Մի պարզ թվաբանություն: Բայց այդ ինչպե՞ս եղավ, որ վայրենի ցեղերը կարողացան կազմավորվել ու Եվրոպայից թեկուզ 50 տարի հետ մնացող մշակույթ ստեղծել, իսկ մենք, որ Եվրոպայի քաղաքակրթության մասն ենք կազմել, հետ ենք ընկել արդեն 100 տարով:

«Էնտեղի տրանսպորտը շատ հարմարավետ է, էստեղի նման չէ: Ուղեւորներն այն խնդրում են կանգնեցնել հատուկ ազդանշանի միջոցով: Մայրերի եւ երեխաների սայլակների համար հատուկ տեղ կա երթուղայիններում. մայրիկները տեղավորում են սայլակները, ապա կապվում իրենց համար նախատեսված հատուկ ամրագոտիներով»: Ու ակամա հիշում ես մեր մայրաքաղաքի տրանսպորտի ողբալի վիճակը. խցկված, իրար շալակ ելած, բազմաբույր, 1 նստարանին 2-3 հոգով տեղավորված… ու վարորդի ձայը՝ «Դռնից վերեւ բարձրացեք: Կենտրոնում խտացեք»: Ու գնում ենք այսպես լուռ՝ մեզ բաժին հասած բախտի հետ հարմարված:

Դե իսկ չհարմարվողների բողոքն էլ կամ մնում է ֆեյսբուքյան պատին կպած, կամ տեղ հասնելուն պես ստանում է կոսմետիկ լուծում. էնքան որ, աչք փակելու համար:

Անկախությունից անցել է 25 եւ ավելի տարի, եւ մենք դեռ այսպիսինն ենք, տեսնես եւս 25 տարի հետո մենք վերջապես կունենա՞նք մեր սեփական տեղը գոնե երթուղայինում: Չեմ ասում՝ Եվրոպայի պես: Ինչպես մեր թշնամի պետությունում:

 

ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առավոտ»

28.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031