Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

Հ. Կյուրեղյանը իր պատժի կրման վայրի համապատասխան խցում պահվում է միայնակ. վերջինիս անվտանգությունը լիարժեք ապահովված է. ԱՆ ՔԿՎ

Նոյեմբեր 02,2017 14:16 Share

Երեկ զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցներով հրապարակված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Կյուրեղյանի բաց նամակի ու նրանում տեղ գտած պահանջների առնչությամբ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել հետևյալի մասին:

2016թ. մայիսի 18-ին «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Հ. Կյուրեղյանը դիմում է ներկայացրել ՔԿ հիմնարկի պետին՝ խնդրանքով իրեն մեկուսացնել այլ դատապարտյալներից և կալանավորված անձանցից և խցում պահվել միայնակ: Նույն թվականի մայիսի 20-ին դիմումը բավարարվել է, և այդ օրվանից սկսած՝ առ այսօր դատապարտյալ Հ. Կյուրեղյանը իր պատժի կրման վայրի համապատասխան խցում պահվում է միայնակ, և վերջինիս անվտանգությունը լիարժեք ապահովված է:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել