Լրահոս
Օրվա լրահոսը

Իմացեք կիտրոնի բուժիչ հատկությունների մասին եւ միշտ առողջ եղեք

Նոյեմբեր 09,2017 13:00

Կիտրոնի պտուղներում պարունակող ֆլավանոիդները իջեցնում են արյան ճնշումը եւ պաշտպանում արյունատար անոթները: Հյութը հարուստ է կիտրոնաթթվով, պարունակում է բազմաթիվ մակրո եւ միկրո տարրեր, C, A, B խմբի վիտամիններ, աղեր: Կիտրոնը օժտված է ընդհանուր կազդուրիչ, հակաբորբոքային, հակամանրէային, հակասկլերոտիկ եւ վերքերը վերականգնող ազդեցությամբ: Եթերային յուղն ունի արտահայտած հակավարակային ազդեցություն, կիրառվում է արոմաթերապիայում, ունի հակաայտուցային, խորխաբեր, ախտահանիչ, հիպոլիպիդեմիկ ազդեցություն (իջեցնում է խոլեստերինի պարունակությունը արյան մեջ¤:

Անգինաների՝ նշագեղձերի բորբոքման ժամանակ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութին ավելացնել 1 բաժակ տաք երիցուկի թեյ, խմել տաք վիճակում՝ քնելուց առաջ: Օգտակար է նաեւ նոր սկսվող անգինայի դեպքում ուտել կես կիտրոն՝ կեղեւով,  2-3 ժամ հետո ուտել մնացած կեսը:

Մեկ այլ տարբերակով էլ անհրաժեշտ է 1 բաժակ կիտրոնի թարմ հյութը տաքացնել մարմանդ կրակի վրա՝ չհասցնելով եռման, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր, խառնել: Ընդունել տաք վիճակում՝ 2-ական ճաշի գդալ՝ 2-3 րոպե բերանում պահելով:

Աթերոսկլերոզի  դեպքում խորհուրդ է տրվում 1/2 կիտրոնի հյութ խառնել 0,5 բաժակ եռացրած ջրին, ավելացնել 1 թեյի գդալ մեղր: Ընդունել քնելուց առաջ:

Մասնագետներն առաջարկում են նաեւ 2-3 միջին չափի կիտրոններն անցկացնել քերիչով, ավելացնել 3 պճեղ սխտոր՝ ճզմած եւ 2 բաժակ եռացրած ջուր: Ծածկել կափարիչով, թողնել սենյակային ջերմաստիճանում 24 ժամ: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 3 անգամ:

Բազուկի ու կիտրոնի հյութերի խառնուրդը դրսեւորում է լեղամուղ, արյունաստեղծ, իմունիտետը բարձրացնող հատկություններ, դրա համար էլ այն կիրառում են գրիպի, սուր շնչառական հիվանդությունների, բարորակ եւ չարորակ ուռուցքների, լեղաքարային հիվանդության ժամանակ: Այս դեպքում ընդունում են օրը 3 անգամ, 1 թեյի գդալ (հարմարվելու համար)` աստիճանաբար չափը դարձնելով 0.5-1 թեյի բաժակ, օրը 3 անգամ:

Քաղցկեղային հիվանդությունը բացառող եւ օրգանիզմի դիմադրողականությունը խիստ բարձրացնող միջոց է համարվում հետեւյալ դեղատոմսը. 3 կիլոգրամ բազուկը, 3 կիլոգրամ գազարը մաքրել, լվանալ, ավելացնել 2 կիլոգրամ նուռ (կեղեւով), եւ նույնքան կիտրոն (միայն կորիզները հեռացված), այդ ամենը անցկացնել հյութաքամիչով, ավելացնել 2 կիլոգրամ մեղր եւ պահել միայն սառնարանում: Ընդունել առավոտյան եւ երեկոյան՝ 50 գրամ՝ 1 ամիս շարունակ: Ընդմիջում տալ 2 շաբաթ եւ վերսկսել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

08.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930