Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսական համակարգի հաշտարարի կողﬕց ընդունված որոշման բացասական հետևանքը

Հոկտեմբեր 21,2026 12:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Արթուր Գասպարյանի դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել էր 2026 թ. հոկտեմբերի 2-ին, որով դիմողը խնդրել է ՀՀ Սահմանադրության 61 և 63, ու 75, 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը, Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 16-րդ հոդվածի 1-ին մասը։ Եվ կամ՝ եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ սահմանադրական խնդիրը կարող է հաղթահարվել վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմամբ, դրանք ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող ﬕայն այն ﬔկնաբանությամբ, համաձայն որի՝ կողﬔր եզրույթով նախատեսված սուբյեկտային սահմանափակումը չի կարող բացառել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման դատական վիճարկման իրավունքն այն անձի համար, որը Հաշտարարի վարույթում կողմ չի հանդիսացել, սակայն այդ որոշման կամ դրա հիմքում դրված գնահատականի հետևանքով կարող է կրել բացասական հետևանք։

Դիմողը պնդում է, որ իր նկատմամբ ձևավորվել է այնպիսի իրավական վիճակ, համաձայն որի՝ ինքը կրում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողﬕց ընդունված այն որոշման բացասական հետևանքը, որի քննությանն ինքը չի մասնակցել և որի շրջանակում չի ունեցել իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու իրավական հնարավորություն, սակայն զրկված է նաև այդ հետևանքի հիմքում ընկած իրավական գնահատականն անկախ և անաչառ դատարանի առջև վիճարկելու արդյունավետ իրավական հնարավորությունից:

Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթներն իրեն ոչ ﬕայն չեն վերապահում Ֆինանսական համակարգի հաշտարարի համապատասխան որոշուﬓ ուղղակիորեն վիճարկելու իրավունք, այլև չեն ապահովում նույն իրավական գնահատականի արդյունավետ դատական ստուգման այլընտրանքային կառուցակարգ: Նման իրավիճակում, ըստ դիմողի, առկա է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածի տեսանկյունից թերի իրավակարգավորում: Մասնավորապես, Արթուր Գասպարյանի պնդմամբ, օրենսդիրը սահմանել է Ֆինանսական համակարգի հաշտարարի վարույթի կողﬔրի շրջանակը, որոշման պարտադիր դառնալու պայմանները, այն վիճարկելու սուբյեկտները, ժամկետը և ընթացակարգը, սակայն չի սահմանել արդյունավետ դատական պաշտպանության որևէ կառուցակարգ այն անձի համար, որը վարույթի կողմ չէ, սակայն որոշման արդյունքում կրում է դրանից բխող անﬕջական բացասական իրավական հետևանք։

ՍԴ-ն ներգրավել է Ազգային ժողովին, գործն ընդունել է քննության։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել