Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում վերջապես կայացել է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Պետրոս Մակեյանի հանդիպումը։ Մակեյանը, ինչպես հայտնի է, համակարգում է Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Ազգային ճակատի կազմակերպչական աշխատանքները, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը Սեֆիլյանի՝ ճակատ ձեւավորելու կոչի հասցեատերերից է։ «Ժառանգության» ղեկավարը տեւական բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել ու համաձայնել հանդիպել։ «Պետք է ասեմ, որ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր՝ ճակատի, եւ պարոն Հովհաննիսյանի մոտեցումներում տարբերություն չկա»,- հանդիպումից հետո մեզ տեղեկացրեց Պետրոս Մակեյանը։
Միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է, որ իր մասնակցությունը ճակատի աշխատանքներին «ցանկալի է», սակայն ինքը կընտրի պահը, թե երբ հանդիպի ճակատի մասնակիցների հետ։ «Ինքն սկզբունքորեն ընդունում է, որ վիճակը ծանր է, որ պետք է ինչ-որ բան անել, թե երբ կասի իր խոսքը, դա կորոշի ինքը»,- ասաց Մակեյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում


















































