Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն. «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնություն

Նոյեմբեր 25,2017 14:17 Share

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, ամփոփելով նոյեմբերի 22-ի կլոր սեղան-քննարկման արդյունքները, արձանագրում է, որ՝

1․ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել շարունակական քննարկումների պայմանավորվածություն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի մտահոգիչ դրույթներին համարժեք լուծում տալու հարցի շուրջ,

2․ Հիմք ընդունելով շուրջ 350 գիտաշխատողների ու դասախոսների ստորագրած բաց նամակը, ինչպես նաև՝ բազմաթիվ ուսանողներից ստացված կարծիք-դիտարկումները՝ ներկայացվել է 2 առաջարկ, որոնք պետք է դառնան հետագա հանդիպումների օրակարգի առանցքը։

Կարևորելով հասարակական լայն քննարկումների անհրաժեշտությունը՝ խնդրով մտահոգ բոլոր անձանց կոչ ենք անում ծանոթանալ այդ առաջարկներին և դիտարկումներն ու նկատառումները ներկայացնել այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակի միջոցով:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել