Լրահոս
Օրվա լրահոսը

«Փեթակը, Սուրմալուն, Մալաթիան սաղ մեռա՞ծ են, միայն Առինջ մո՞լն է ելնում ոտքի». Տիգրան Հովհաննիսյան

Նոյեմբեր 27,2017 13:56

«Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը պնդում է, որ Առինջ մոլի ձեռներեցները քաղաքական շահերի պատանդ են դարձել:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Հովհաննիսյանը հայտարարեց. «Ձեռներեցներին սարսափի մեջ են պահում: Ես ահազանգում եմ, որ այդ ձեռներեցները պատանդ են»:

Ըստ Տիգրան Հովհաննիսյանի՝ այս իրավիճակն առաջացել է այն բանից հետո, երբ «կարգոների» փոխարեն ստեղծվեց նոր կազմակերպության՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ն: Եվ, ըստ Տիգրան Հովհաննիսյանի, դրանից հետո Առինջ մոլի ղեկավարությունը զրկվել է հսկայական գումարներից. «Բախվում են պարոն Ծառուկյանի, Առնիջ մոլի ղեկավարության և այդ կազմակերպության շահերը: Առինջ մոլի ղեկավարությունն, առաջ ներքաշելով կարգոները, փայ ուներ՝ 50 ցենտ ամեն կիլոգրամի մեջ: Իսկ այսօր դաշտն  օրինականացվել է, իսկ Առինջ մոլի ղեկավարությունը զրկվել է իր փողերից: Ժողովուրդը, որ ցույց է անում, գաղափար չունի՝ ինչ գումարներ են տալիս, ինչ վճարներ, ինչ շահեր ունի ղեկավարությունը: Իսկ պարոն Ծառուկյանը բացառված է, որ տեղյակ չլինի՝ Առինջ մոլի ղեկավարներն ինչ գումարներ են աշխատել ու հիմա ինչից են զրկվում»:

Պարոն Հովհաննիսյանը հիշեց, թե տարիներ առաջ, երբ Աբովյանում ձեռներեց էր, ինչ միջադեպ է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, որի առնչությամբ դիմել է Սերժ Սարգսյանին, և նա զանգել է Գագիկ Ծառուկյանին. «Գագիկ Ծառուկյանն այդ ժամանակ կատարեց Սերժ Սարգսյանի ասածը, բայց տարիներ անց դատի տվեցին ու այդ գումարներն ինձնից վերցրին»:

Տիգրան Հովհաննիսյանը վրդովված է, որ Գագիկ Ծառուկյանը գումարները թաքցնելով է աշխատում. այդպես աշխատելու դեպքում եկեղեցի էլ, զորամաս էլ ցանկացած ոք կկառուցի:

Պարոն Հովհաննիսյանը զրույցի վերջում հավաստիացրեց, որ պաշտպանելու է ձեռներեցների շահերը և նրանց խորհուրդ տվեց պայմանագիր կնքել «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի հետ: Տիգրան Հովհաննիսյանը զարմացած է՝ ինչո՞ւ ոտքի չեն կանգնում Սուրմալուի, Փեթակի, Մալաթիայի ձեռներեցները, հետո էլ ինքն իր բարձրացրած հարցին պատասխանեց. «Քանի Գագիկ Ծառուկյանն այս բնավորությունն ունի, Սերժ Սարգսյանը հա պիտի զանգի ասի, թե ինչու ես հանել ժողովրդին ոտքի: Փեթակը, Սուրմալուն, Մալաթիան սաղ մեռա՞ծ են, միայն Առինջ մո՞լն է ելնում ոտքի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930