Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի դիզայները Ֆրանսիայում ճանաչվել է «Տարվա ամենաերիտասարդ գործարար». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2017 18:00

«Farell» զուգագուլպաների,  լողազգեստի եւ հագուստի համաշխարհային բրենդի հիմնադիր Գոռ Հարոյանը, որը տարիներ առաջ Գյումրիից տեղափոխվել էր Ֆրանսիա՝ ուսումը շարունակելու ու հիմնել էր իր բիզնեսը («Farell»-ը 300 վաճառակետ ունի ողջ աշխարհում, վաճառվում է անգամ Ճապոնիայում ու Հյուսիսային Աֆրիկայում, երեկ Մարսելում արժանացել է «Տարվա ամենաերիտասարդ գործարար» մրցանակին։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գոռ Հարոյանը։

Նա մանրամասնեց, որ երեկ Մարսելում տեղի է ունեցել Ֆրանսիայում հայկական առևտրի պալատի 25-ամյակին նվիրված միջոցառում և մրցանակաբաշխություն։ Ի դեպ, մրցանակաբաշխությունը տեղի է ունենում 5 տարին մեկ անգամ, մրցակցային որևէ սկզբունք չկա, հաղթողներին որոշում են նախապես։ Գոռ Հարոյանը մեզ պատմեց, որ մրցանակաբաշխությանը ներկա են եղել Ֆրանսիայում բնակվող ճանաչված հայեր և 300 հյուրեր։ Նորմինացված են եղել 7 անվանակարգեր։

Մրցանակակիրներ են դարձել Մարսելի փոխքաղաքապետ, փայլուն քաղաքական գործիչ Դիդյե Փարաքյանը, «Ricard» բրենդային կոնյակի գործարանի տնօրենը, աշխարհի ամենաերկար ոտքեր ունեցող սլովակուհի մոդել Ադրիանա Կարեմբոյի ամուսինը՝ Արամ Օհանյանը, աշխարհի ամենամեծ նորաձևության ամսագրի՝ «Elle»-ի տնօրենը և այլք։

«Մրցանակը շատ է ոգևորել ինձ, աննկարագրելի զգացողություններ ունեցա։ Ինքս ինձ խոստացել եմ ավելի շատ աշխատել և արդարացնել իմ ստացած մրցանակը», -Aravot.am-ի հետ իր զգացողություններով կիսվեց գյումրեցի ճանաչված դիզայները՝ նշելով, որ շնորհավորանքները չեն դադարում։ Նրան շնորհավորել է նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը ևս մասնակցել է միջոցառմանը։  Մի քանի մրցանակներ, օրինակ՝ «Elle» ամսագրի տնօրենինը (տես նրա լուսանկարը՝ Գոռ Հարոյանի հետ) հանձնել է նախարարը։ Իսկ Գոռ Հարոյանի մրցանակը հանձնել է Ֆրանսիայի առևտրի պալատի նախագահը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031