Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Մաքլարենը կողմ է Ռուսաստանի դեմ կոլեկտիվ պատժամիջոց կիրառելուն

Դեկտեմբեր 02,2017 23:21

ՎԱԴԱ- ի հանձնաժողովի ղեկավար Ռիչարդ Մաքլարենը, որը հետաքննել է Ռուսաստանի պետական դոպինգ ծրագիրը, ռուսական լրատվամիջոցներից մեկին հայտարարել է, թե ՄՕԿ-ը պետք է ինչ-որ կոլեկտիվ պատասխանատվություն կիրառի:

Նա ասել է, թե մասնակիորեն է ծանոթ Գրիգորի Ռոդչենկովի օրագրերին եւ հերքել ռուսական մամուլի հաստատումները, թե հանձնաժողովը հիմնվել է միայն Ռոդչենկովի ցուցմունքների վրա: Թե կոնկրետ քանի՞ վկա է ունեցել հանձնաժողովը, Մաքլարենը չի բացահայտել, սակայն ակնարկել է, թե երեքից ավելի:

Ռուսաստանի մարզիկների որակազրկման մասին Ռիչարդ Մաքլարենը ասել է. «Իմ կարծիքով այստեղ պետք է կոլեկտիվ ինչ-որ պատժամիջոց կիրառել: Կոնկրետ՝ ինչպիսի՞, շատ բարդ հարց է»: Իսկ իր զեկույցի մասին ասել է. «Իմ առջեւ միանգամայն կոնկրետ խնդիր է դրված եղել.  կազմել առավելագույնս հավաստի եւ ամբողջական զեկույց՝ օգտագործելով ինֆորմացիայի աղբյուրները: Հենց դա էլ ես արել եմ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031