Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը կատակեց. «Կուզենայի, որ խենթ բրիտանացիները վերջապես անգլերեն խոսել սովորեին». (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 20,2017 22:40

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո դեկտեմբերի 20-ին կազմակերպվել էր «Ձմեռային հրաշք» խորագրով համերգային ծրագիր: Հայկական շոու-բիզնեսի շնորհալի ներկայացուցիչները, այդ թվում՝  Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Հայկ Պետրոսյանը եւ ուրիշներ, կատարեցին Սուրբ Ծննդին եւ Ամանորին նվիրված  ամերիկյան եւ հայկական երգեր:

Համերգով ամփոփվեց Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ-ի միջեւ 25-ամյա գործընկերությանը եւ բարեկամությանը նվիրված հոբելյանական տարվա միջոցառումների շարքը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ երկու երկրների միջեւ  առկա է ամուր գործընկերություն, նաեւ փաստեց այն ձեռքբերումները, որ գրանցվել են 25 տարիների ընթացքում: Նա անդրադարձավ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մեկ միլիարդ դոլարից ավելի օժանդակությանը, ռազմական համագործակցությանը, մշակութային կրթական փոխանակումներին, անգլերենի ուսուցման ծրագրերին, ներդրումային գործընկերությանը:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ սկսած կառավարությունից, ավարտած մամուլով եւ քաղաքացիական հասարակությամբ:

Անդրադառնալով տոնական համերգին, պարոն Միլսը կատակեց. «Այսօրվա երեկոն տաղտկալի դիվանագիտական զրույցների համար չէ, այսօր չենք խոսելու տնտեսական մակրոտնտեսական բարեփոխումների մասին: Այսօր մենք Սուրբ ծննդին ենք անդրադառնալու, իսկ նրանք, ովքեր ուզում են խոսել տնտեսական մակրոբարեփոխումների մասին, ձեռք բարձրացնեն,  եւ մենք միջանցքում մեր զրույցը կշարունակենք»:

Ապա կրկին կատակով հավելեց. «Այսօր այն օրն է, որ գունավոր փողկապներ ենք կրում, էլֆերի նման հագնվում,  նաեւ սվիտերներ ենք կրում, իսկ եթե բրիտանացի եք, ապա ջեմպեր պետք է ասեիք սվիտերին… Կուզենայի, որ խենթ բրիտանացիները, վերջապես, անգլերեն խոսել սովորեին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031