Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղափամայի շուրջ» տարեկան ամփոփիչ միջոցառմանը հայ խոհարարները ցույց տվեցին իրենց հմտությունները. (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 24,2017 20:44

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունն այսօր «Մեգերյան Կարպետ» ընկերության ցուցասրահում նշում էր իր 10-ամյակը, որի շրջանակներում կազմակերպվել էր նաեւ «Ղափամայի շուրջ» տարեկան ամփոփիչ միջոցառում:

Կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը իր ելույթում ասաց, որ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն ստեղծման օրից անվան մեջ արդեն իսկ ուներ նպատակ՝ ազգային խոհանոցի վերականգնում, տարածում եւ ամրագրում: «Բանահավաքչության արդյունքում մենք  բավականին նյութեր հավաքագրեցինք, որը հիմա էլ շարունակվում է ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ սփյուռքում, ե՛ւ մատենագրերում:

Սերտորեն համագործակցում ենք այն կրթական օջախների հետ, որոնք զբաղվում են խոհարարությամբ: Կազմակերպությունը ազգային խոհանոցը շնորհիվ մեր դեսպանատների ներկայացնում է նաեւ արտերկրում, իսկ խոհարարական տարբեր միջոցառումների շնորհիվ երկրում զբոսաշրջային բարենպաստ պայմաններ է ստեղծվում»:

Պարոն Մամուլյանը նշեց, որ հաջորդ 10 տարիներին նախատեսվում է ավելի լավ խոհարարական վիճակ, որը նաեւ կլինի ավելի ներկայանալի երկրից դուրս:

Կազմակերպության ամենամյա տարեկան ժողովի ժամանակ հանրությանն է ներկայացվում տարվա ընթացքում արված աշխատանքները, իսկ 2011 թվականից կազմակերպության որոշմամբ ամեն տարվա վերջին «Ղափամայի շուրջ» տարեկան ամփոփիչ միջոցառման շրջանակներում, ամենաակտիվ կազմակերպությանը կամ անհատին հանձնվում է Արամ Փիրուզյանի անվան մեդալ:

«Ղափաման մեր հին հայկական կերակրատեսակներից է, որը ժամանակին պատրաստել է նաեւ Պոլոզ Մուկուչը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես ասաց գյումրեցի Ջուլիետա Սեխլեյանը, որն այս միջոցառումը հրաշալի նախաձեռնություն է համարում, քանի  որ ներկայացվում են ե՛ւ ազգային խոհանոցի կերակրատեսակները, ե՛ւ հայ խոհարարների հմտությունը:

Նա եւ շատ այլ խոհարարներ ստացան շնորհակալական վկայականներ:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031