Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ավելի արդյունավետ աշխատել». Շարմազանովը՝ կառավարությանը

Դեկտեմբեր 28,2017 18:20

«Պետությունը նրա համար է, որ հնարավորություն ստեղծի, որ այն սնունդը, որը մարդկանց անհրաժեշտ է, կարողանան օգտագործել»,- Aravot.am-ի հետ զրույցում խոսելով հասարակությանն այդքան մտահոգող թանկացումների մասին՝ ասաց ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը:

Մեր դիտարկմանը, որ ոչ թե պետությունը, այլ իշխանությունը չի ստեղծում մարդկանց համար այդ հնարավորությունը՝ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Պետությունն է դա ստեղծում, հասարակությունը իշխանություն է ստեղծում, իսկ պետությունը՝ բազմաթիվ օղակներ ու օրգաններ ունի, ես կարծում եմ ինչ-որ բան պիտի կառավարությունը կարողանա կատարել»:

Թե ինչպե՞ս կարող է մարդը դիմակայել այս թանկացումներին, ի՞նչ խորհուրդ է տալիս իշխանությունը՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Խորհուրդ տալն անշնորհակալ գործ է, պետք է գործել, որպեսզի ժողովուրդն իր մաշկի վրա այդ թանկացումները կամ չզգա, կամ էլ կոմպենսացվի: Իշխանության խնդիրը…մենք Վանգան չենք, էլի, որ խորհուրդ տանք: Իշխանությունը յուրաքանչյուր երկրում պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի անապահով խավերի իրադրությունը լավանա: Կառավարության ծրագիր կա, կտեսնենք ինչքանով կարող են անել»:

Մեր դիտարկմանը, որ համաշխարհային գները որոշ ապրանքների դեպքում իջել են, բայց Հայաստանում գները բարձրանում ու կանգնում են՝ մինչեւ հաջորդ թանկացում՝ Շարմազանովը պատասխանեց. «Պետք է ուրեմն ավելի ադեկվատ քայլեր ձեռնարկել»: Հարցին՝ կառավարությունը սխա՞լ է աշխատում՝ նա պատասխանեց. «Սխալ չեն աշխատում, պետք է ավելի արդյունավետ աշխատել, ամեն ինչ այդպես սեւ ու սպիտակ չի: Ծիածանը 7 գույն ունի, էլի, մենակ սեւ ու սպիտակ չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031