Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության փոխնախարար. «2018-ը թող բերքառատ լինի, նախարարության հոգսը՝ բերքի իրացումը»

Դեկտեմբեր 29,2017 18:45

Այսօր լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը նշեց, որ կլիմայական անոմալ երևույթներն, ընդհանուր առմամբ բացասական ազդեցություն թողեցին գյուղատնտեսության վրա: Սակայն փոխնախարարը գերադասեց այս պահին խոսել դրականի մասին:

«Դրականը շատ է եւ հույս ունենանք, որ եկող տարի բարեգութ կգտնվի: Այս պահի դրությամբ ցրտահարության ռիսկն իսպառ վերացել է: Չնայած դաշտերը բաց են, չկա ձյան շերտ, դրական ջերմաստիճանից տարվա խնդիր իսպառ գոյություն չունի՝ ծառերի, բազմամյա տնկարկների, խաղողի բողբոջելու հետ կապված: Բույսերն անցել են հարաբերական հանգստի շրջան եւ ընթանում է նորմալ պրոցես: Ցանկալի եւ իդեալական տարբերակ կլինի, եթե այս դրական ջերմաստիճանի ժամանակ լինեն տեղումներ, չդիտվի ձմեռային երաշտ եւ հետագայում չլինի ջերմաստիճանի կտրուկ նվազում: Եվ եթե ձյան առատ տեղումներ էլ ունենանք, կկարողանանք ասել, որ կգնանք դեպի բարեհաջող տարի:

Անոմալ եղանակի մյուս դրական ազդեցությունը՝ այս տարի կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով մենք ունեցանք խոտի կուտակման պակաս: Բայց եղել ենք մարզերում զրուցել, տեսել ենք, որ  գյուղամերձ տարածքներում խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիները դեռ գյուղամերձ տարածքների արոտներում արածում են: Այսինքն, կենդանիները չեն անցել խորը մսուրային շրջան, ինչը որոշ առումով հավասարակշռում է կուտակված կերի պակասը», – ասաց Աշոտ Հարությունյանը:

Փոխնախարարն առիթից օգտվելով մեղվաբուծությամբ զբաղվողներին հորդորեց ուշադիր լինել մեղվանոցների նկատմամբ, հետեւեն կուտակված պաշարներին, քանի որ ջերմաստիճանի բարձրացման հետ մեղուներն սկսում են ակտիվանալ: Աշոտ Հարությունյանը 2018 թվականին մաղթեց բերքառատություն եւ որպեսզի նախարարության հոգսն էլ բերքն իրացնելը լինի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031