Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրուկուէյի մէջ բացուած է «Հայաստանի Հանրապետութիւն» հրապարակը.  «Եռագույն»

Հունվար 09,2018 10:55

Ուրուկուէյի մայրաքաղաք Մօնթէվիտէոյէն և Փիրեափոլիս ամառանոցէն ետք, Հարաւայի Ամերիկայի ամենայայտնի ամառանոց-քաղաք, Փունթա Տէլ Էսթէի մէջ 7 Յունուար 2018-ին, պաշտօնական արարողութեամբ մը բացումը կատարուեցաւ «Հայաստանի Հանրապետութիւն» հրապարակին։ Այս մասին կը հաղորդէ Կարօ Հէքիմեանը։

Մասնակցեցան զբօսաշրջիկութեան հայազգի նախարար Լիլիան Քէշիշեանը, Մալտօնատոյի նահանգապետ Էնրիքէ Անթիա, Փունթա Տէլ Էսթէի քաղաքապետ Անտրէս Խաֆիֆ, ՀՀ դեսպան Տիկ. Էսթէր Մկրտումեանը, Ուրուկուէյի հայոց առաջնորդ Գերշ. Տ. Յակոբ արք. Գըլնճեանը, հիւրաբար երկիրս գտնուող Աւետարանական Եկեղեցւոյ պատասխանատու Վեր. Ռընէ Լևոնէանը և բազմաթիւ հայ և ոչ հայ ներկաներու խումբ մը։

Արարողութիւնը սկիսբ առաւ Ուրուկուէյի և ՀՀ Հանրապետութեան օրհներգներով, որմէ ետք քաքաքապետը իր ողջոյնի խօսքը փոխանցեց։ Նոյնը կատարեցին նախարարուհին, Տիկ. դեսպանը, ինչպէս նաև Մալտօնատօ Նահանգային Խորհուրդի մշակութային բաժնի տնօրէն Խորխէ Սէսբէտէս, որ շեշտը դրաւ հայ կնոջ ունեցած դերակատարութեան, քանի որ Հայրենի Իջևանը և Փունթա Տէլ Էսթէն իբրև քոյր քաղաքներ, իջևանցի երիտասարդ քանդակագործ Գոռ Դաւթեանի, հայ կնոջ կերպարին նուիրուծ քանդակը, որ բերուած էր Իջևանէն որպէս նուէր, տեղ գտաւ հրապարակի կեդրոնը։ Պր. Խորխէ Սէսբէտէս ըսաւ․ “Ընտանիքի մը կեանքի կարևորագոյն օղակը կինն է և յատկապէս հայ կնոջ դերը, այս հասկացողութեամբ, դարերու ընթացքին առաջնային հանգամանք կրած է ընտանիքը զօրացնելու գործին մէջ։ Ճիշտ այս մէկը նկատի ունենալով է որ այսօր, այս հրապարակին վրայ բարձրացող հայ կնոջ տիպարին նուիրուած այս քանդակը, ձևով մը յարգանքի տուրք մըն է հայ կնոջ դերին, որ շատ անգամ իր լռութեան մէջ կորած, սերունդներ հասցուցած է։ Այստեղ կ՚արժէ դադար մը տալ և խորհրդածել, թէ մենք մեր մէջ արժէքներ ունինք, սակայն չենք գնահատեր այն եռանդը, ճիգը, այն նուիրուածութիւնը, որ կինը յառաջ տարած է, կեանքին բոլոր համայնքներու մէջ։ Կրկին շատ զօրաւոր շնորհակալութիւն մը յայտնենք անոնց, քանի որ կիները համբերութեամբ և սիրով, ընտանիքի հզօրացման մեծ դերը վերցուցած են»։

Նյութի մանրամասները կարդացեք «Եռագույն»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031