Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. Ռուբեն Թաթուլյանը կարգավորում էր Սոչիի հայ համայնքի խնդիրները (Տեսանյութ)

Հունվար 11,2018 14:49

«Գիտեք, մարդկանց պետք է նախ բազմակողմանի դիտարկել, քննարկել: Ինքը նաեւ դրական դեր էլ է կատարում: Վերջիվերջո, Սոչիում կա հսկայական հայ համայնք, խնդիրներ են առաջանում նաեւ համայնքի հետ կապված: Ինքը շատ հաճախ էդ խնդիրը կարողանում է…էդ եկեք ֆիքսենք: Իսկ ինչ վերաբերում է խորհրդականին, նա այլեւս խորհրդական չէ»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս է պատահել, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը դարձել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, խոսքը հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոնի) մասին է: Հիշեցնենք, նա հայտնվել է ԱՄՆ-ի սեւ ցուցակում: Իր վերջին սկանդալային հարցազրույցում էլ հայտարարել էր, որ ինքը ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական է, շրջում է դեսպանատան համարներով մեքենայով, ունի դիվանագիտական անձնագիր:

Շավարշ Քոչարյանը հիշեցնում է`ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ նա այլեւս նախարարի խորհրդական չէ, բայցի այդ էլ, եղել է արտահաստիքային խորհրդական:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հետաքրքրվեց`ի՞նչ խորհուրդներ է տվել Ռուբեն Թաթուլյանը Էդվարդ Նալբանդյանին, երբ խորհրդական էր: Փոխնախարարն ասաց`չգիտե, ինքը կողքը չի եղել: Շավարշ Քոչարյանն անձամբ չի ճանաչում Ռուբեն Թաթուլյանին, երկու անգամ Մոսկվայում է տեսել, ինքն էլ նրա խորհուրդներից չի օգտվել: Նաեւ ասաց, որ իր կարծիքով, Ռուբեն Թաթուլյանը դեռեւս դիվանագիտական անձնագիր ունի: Ետ վերցնելու մեխանիզմը հստակ չէ: Aravot.am-ի մյուս հարցը`հաճա՞խ է պատահում, որ ՀՀ արտաքին գերատեսչությունը այս կամ այն երկրում հարցերը կարգավորելու համար ապավինում է տեղի ազգությամբ հայ քրեական հեղինակությունների օգնությանը, Շավարշ Քոչարյանին դուր չեկավ. «Դե լավ, էլի»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031