Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Կոթիկյանի մասին գիրք է հրապարակվել. «Ա1+» (Տեսանյութ)

Հունվար 24,2018 22:35

Մարդ-մշակույթ, դերասան, բանաստեղծ, թարգմանիչ, մասնագիտությամբ իրավաբան Արման Կոթիկյանին, առաջին հերթին հիշում են «Տժվժիկ», «Կարինե», «Նվագախմբի տղաները» ֆիլմերում նրա խաղացած դերերով։

Այսօր, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ «Չմոռանաք իմ անունն էլ տալ» գրքի շնորհանդեսն էր, որ կազմել է Արման Կոթիկյանի դուստրը՝ Սեդա Կոթիկյանը։ Լուսանկարներ, նյութեր ընտանեկան արխիվից, խաղընկերների ու ժամանակակիցների հուշեր, սրանք են հիմնականում ներառված գրքում։

Ֆրանսերենի հրաշալի գիտակ էր։ Նրա թարգմանությամբ  հայ ընթերցողը կարդաց Գի դը Մոպասանի պատմվածքներն ու «Սիրելի բարեկամ» վեպը, Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժերակ»-ը, Լուի Արագոնի բանաստեղծություններն ու Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն»։

«Փոթորկոտ ժամանակ ծնավ ու մեծացավ Արմանը,-գրել է իր սիրելի ընկերոջ մասին Վահրամ Փափազյանը,- և Պոնտոսից՝ Պոլիս, Բրյուսելից՝ Փարիզ փոթորկոտ կյանք ապրեց…Եվ բեղմնավոր եղավ նրա մուտքը Հայաստան…»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031