Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարություն Երևանում

Փետրվար 01,2018 21:45

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչին դանակահարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։

2018 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 14:15-ին, Կենտրոնական զինվորական հոսպիտալից ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Երևանի մի բնակիչ՝ ծնված 1972թ.։ Նրա մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, աջ թոքի, աջ ներքին կրծքային զարկերակի առաջնային պերիկարդիալ ճարպաբջջանքի վնասումով, աջակողմյան հեմոպլեմոթիկ արյունահոսություն, աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, աջ թուլակողի շրջանների կտրած-ծակած չթափանցող վիրավորում»։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախնական տվյալներով՝ տղամարդը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Խանջյան փողոցի 50 հասցեի մոտ: Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։ Կասկածյալը ևս Երևանի բնակիչ է՝ ծնված 1978 թ.։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, վիճաբանության շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728