Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Ալիեւն ապացուցեց՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն անխուսափելի է»

Փետրվար 15,2018 14:57

Այսօր կառավարության նիստից հետո արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին եւ անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, ըստ որի ԱՄՆ-ն չի բացառում, որ 2018-ին իրադրությունը Լեռնային Ղարաբաղում կարող է է՛լ ավելի սրվել, ասաց. «Այն հանգամանքը, որ պայթունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է: Դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլի դեպքերը»:

Քոչարյանն ասաց, որ  հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների: Քոչարյանի խոսքերով՝ «Ինչ վերաբերում է պատրաստ լինելուն, ապա ինչի՞ մասին է խոսքը: Բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս՝ ով ինչի է պատրաստ, ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն: Ալիեւն իր ելույթով, նրանց համար, ովքեր դա դեռ չեն ընկալել, փայլուն ձեւով, անհերքելի ապացուցեց` երբեւիցե չի կարող Ղարաբաղը լինել  Ադրբեջանի կազմում, եւ, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն անխուսափելի է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728