Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք միջազգային հանրության մի մասն ենք կազմում, դրա համար պետք է նշել և՛ազգային տոնը և՛ Վալենտինի տոնը». Անի Զախարյան. (Տեսանյութ)

Փետրվար 15,2018 21:55

«Գեղեցիկի պահպանման մեթոդը ըստ իս գեղեցիկը ներսումդ կրելն է, եթե դա չկա` գեղեցիկը նկատել չես կարողանա», -սիրո տոնին նվիրված «Սիրո մեղեդի» խորագրով դասական համերգային երեկոյի ընթացքում ասաց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, որը երեկոյին ասմունքեց Թումանյանի, ինչպես նաև ժամանակակից գրող Աննե Մարիի ստեղծագործություններից:

Թատերական ինստիտուտն ավարտած, երկրորդ մասնագիտությամբ դերասանուհի Անի Զախարյանը համերգին մասնակցելու հրավերը ստացել է կազմակերպիչ Ստեֆանի Քոչարյանից, և ինչպես ինքն է ասում՝ քաղաքական թոհուբոհից կտրվելու և կրկին արվեստին անդրադառնալու համար համաձայնել է մասնակցել երեկույթին. «Հուսամ՝ սա ինչ-որ բանի սկիզբ կդառնա ինձ համար»,-Aravot-ի հետ զրույցում ասաց նա:

Ինչ վերաբերվում է վերջին ժամանակներում միջազգային սուրբ Վալենտինի տոնը Հայաստանում նշելուն՝ Անի Զախարյանն ասաց, որ երկու տոնն էլ իրենց տեղն ունեն, քանի որ մենք միջազգային հանրության մի մասն ենք կազմում՝ մեր ազգային ինքնությունը պահպանելով հանդերձ, դրա համար պետք է նշել և՛ազգային տոնը և՛ Վալենտինի տոնը :

Երեկոյի կազմակերպիչ, երգչուհի, սոպրանո Ստեֆանի Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամեն ինչի իմաստը մարդկանց բարձրորակ , անաղարտ երաժշտություն մատուցելն է. «Ես զարմացած եմ, երբ ասում են, որ մեզ մոտ չեն սիրում դասական երաժշտություն: Վերջին 3-4 տարում դասական երաժշտության երկրպագուները ավելի են շատացել»:

Մեր այն հարցին թե որն էր այդ ամենի խթանը, երգչուհին պատասխանեց, որ նախ և առաջ ֆինանսական խնդիրն էր, որն այժմ, ըստ նրա, որոշ չափով լուծվել է. «Մարդիկ միայն հացի փողի մասին չեն մտածում, արդեն կարողանում են ծախսել, տոմս առնել հոգևոր սնունդ ստանալ, ծնողներն իրենց բալիկներին տանում են պարի, երգի, մեր ազգը միշտ էլ ձգտել է մշակույթին ու հոգևորին »: Նա նաև նշեց, որ միջազգային հարթակներում ելույթ ունենալիս հպարտությամբ է ասում է, որ հայ է: Փաստում է՝ հայ արտիստներին բոլորը գիտեն: «Ես հավատում եմ, որ մի քանի տարի հետո դասական արվեստը կգա այն մակարդակին, որին միշտ եղել է Հայաստանում»,- հավելեց երգչուհին:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728