Լրահոս
Օրվա լրահոսը

«Հօդս ցնդեց Թուրքիայի քարոզչությունը, թե ՀՀ-ն «բարդույթներով» երկիր է». Կարեն Բեքարյան (Տեսանյութ)

Մարտ 03,2018 14:14 Share

«Իրապես, Հայաստանը նպատակ ուներ առանց նախապայմանների դինավագիտական հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ, սահմաններ բացել: Մեր նախաձեռնությունն ազնիվ էր եւ միտված տարածաշրջանում լարվածության թուլացմանը: Գործընթացը բարդ էր՝ հասկանալի պատճառներով, բայց առաջ էր մղվում: Սակայն Թուրքիան նախապայմաններ առաջադրեց ու իր պարտավորություններից հետ քաշվեց»,-«Արմենպես»-ի մամուլի սրահում այսօր անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը, հայտարարեց քաղաքագետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Նա նկատեց՝ Թուրքիան ի սկզբանե քարոզում էր, թե ՀՀ-ն «բարդութավորված երկիր է», սակայն այդ քարոզչությունն արդեն հօդս ցնդեց. «Դրանով էլ հնարավոր չէ խաբել աշխարհին: Չեղարկումով ՀՀ-ն աշխարհին ցույց տվեց՝ չի հանդուրժի, որ իր հետ խոսեն նախապայմաններով»: Թե ինչու հենց հիմա Հայաստանը որոշեց չեղարկել արձանագրույթունները, Կարեն Բեքարյանի խոսքով. «Ողջամիտ ժամկետներ գոյություն ունեն, որոնց համբերատար հետամուտ է եղել Հայաստանը՝ առանց շտապողականության»:

Կարեն Բեքարյանի բնորոշմամբ, եթե հայ-թուրքական սահմանը բացվեր, հասարակությունների միջեւ շփումներ սկսեին, թուրք հասարակությունն ինչ-որ պահի կառերեսվեր այն փաստի հետ, որը եղել է 1915թ.-ին. «Թեկուզ հանրային մակարդակով առերեսման խնդիրը Թուրքիայում ակտուալ էր դառնում, վերջին տարիներին այդ երկրում այդ հարցի շուրջ փոփոխություններ կան»: Կարեն Բեքարյանը չի կարծում, որ ՀՀ-ն առաջիկայում նախաձեռնողականություն կցուցաբերի հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031