Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխվել է «ապագայի» սննդամթերքի վաճառքը

Մարտ 06,2018 20:20

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները, սպառողի ահազանգի հիման վրա իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում, Երևանի իրացման ցանցում հայտնաբերել են այսպես կոչված «ապագայի» սննդամթերք. «Մարիաննայի» ապրանքանիշի 100գր. քաշով կաթնաշոռային պանիրների վրա որպես արտադրության օր նշված է եղել 09.03.2018թ:

Հայտնաբերված կաթնաշոռային պանիրները հանվել են վաճառքից, իսկ արտադրողին հանձնարարվել է ետ կանչել ամբողջ խմբաքանակը և պարզաբանել ստեղծված իրավիճակի պատճառները:

Ըստ արտադրողի՝ տեղի է ունեցել մեխանիկական վրիպակ, ինչի համար հայցում է սպառողների ներողամտությունը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Աղբյուրը՝ snund.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031