Լրահոս
Օրվա լրահոսը

Talk Sport. «Մխիթարյանն «Արսենալում» ապացուցում է, որ ՄՅՈՒ-ում Մոուրինիոն իր ներուժը սխալ է օգտագործել»

Մարտ 14,2018 23:00

Լոնդոնի «Արսենալում» արդյունավետ խաղով կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապացուցում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» նրա ներուժը ճիշտ չեն օգտագործել: Այս մասին գրում է անգլիական հեղինակավոր սպորտային հրատարակություններից Talk Sport-ը: Աղբյուրն ընդգծում է, որ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գտել է Մխիթարյանի ներուժը լավագույնս օգտագործելու ձեւը:

«Բացի հազվադեպ բռնկումներից, Մխիթարյանը «Մանչեսթերում» ինքն իր ստվերում էր 2016 թվականին մանկույանցիների ակումբ տեղափոխվելու պահից: Նույնիսկ այս մրցաշրջանում վառ մեկնարկից հետո Մխիթարյանն աստիճանաբար նվազեցրեց իր ցուցանիշերը: Իսկ «Արսենալում» Մխիթարյանի բարելավվող խաղը ցույց է տալիս, որ Մոուրինիոն չի կարողացել նրան ճիշտ օգտագործել: Իսկ զինագործների կազմում նրա խաղի լավացումը Արսեն Վենգերի  ծառայությունն է, որը կարողացավ ճիշտ մոտեցում գտնել հայ ֆուտբոլիստի նկատմամբ ի շահ թիմի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031