Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում. (Տեսանյութ)

Մարտ 29,2018 19:20

Մարտի 29-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետեր, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ տարվա առաջին եռամսյակում ոստիկանության մարմինների իրականացրած գործունեությանն ու արձանագրված արդյունքներին:

Վերլուծելով ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները և խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրելով առկա որոշ թերացումների վրա` ոստիկանության պետը հանձնարարեց գործուն միջոցներ ձեռնարկել հանցավորության դեմ պայքարում հատկապես կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, անել առավելագույնը հասարակական կարգի ապահովման ոլորտում ու հետևողականորեն կատարելագործել հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի որակը:

Խորհրդակցության ավարտին ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031