«Սպասել ընդդիմության արձագանքին, անիմաստ է, որովհետեւ ընդդիմությունը ստում էր, որ ասում էր՝ գալիս են իշխանությանը փոխելու»,- խորհրդարանական ճեպազրույցներում այսօր հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Ընդդիմության կտրուկ հակազդեցությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն այսպես է բնութագրում․ «Ակնհայտ վախենում են, չունեն հանրային վստահություն, որովհետև եթե ունենային հանրային վստահություն և քաղաքացիների կողմից աջակցություն, վստահ եմ՝ կթողնեն, որ քաղաքացին ինքը որոշի՝ «այո»-ի և «ոչ»-ի քվեարկությամբ, իրենք վստահ չեն իրենց վրա։ Երբ գոռում են, որ վարչապետին հեռացնելու են, վարչապետը հստակ առաջադրանք է դրել։ Ընդամենն Ազգային ժողովում պետք է թույլ տալ, որպեսզի գնանք հանրաքվեի։ Եվ այդ հանրային աջակցություն չունենալը, բնականաբար, ակնհայտ է, և իրենք նաև մտահոգություն և վախ ունեն, որ մենք արտահերթ ընտրությունների կգնանք, որովհետև այլևս պարզ է բոլորիս, և գիտենք ինչ սպասել ընտրությունների ժամանակ իրենցից՝ ընտրակաշառք և մնացած այլ բոլոր մեթոդները զեղծարարության, որ իրենք փորձելու են կիրառել, մենք տեղյակ ենք իրենց գործելաոճից և թույլ չենք տալու, դրա համար իրենք ունեն բոլոր առումներով, ունեն մտահոգություն, հակառակ դեպքում մեկ ուղիղ ճանապարհ կա՝ գնալ հանրաքվեի։ Ինչո՞ւ չեն գնում հանրաքվեի․ հացը պետք է տալ ընդդիմությանը»։

Members of Civil Contract Faction Arusyak Manavazyan and Alkhas Ghazaryan hold parliamentary briefings following the regular sessions of the National Assembly in Yerevan, Armenia
Նա հավելեց, որ մի քանի ամիս են նախատեսել քննարկումների համար՝ մինչև գարուն․ «Այնուամենայնիվ, այս հարցում որոշել ենք չշտապենք, բայց ամենահետաքրքիրը եւ ուրախալին այն էր, որ բավականին խնդիրներ է հիմա լինում կայք մտնելու, այսինքն՝ բավականին սպասված էր Սահմանադրության տեքստը, և մարդիկ այսպես միանգամից սկսեցին կայք մտնել։ Չենք շտապելու, բավականին լայն հանրային քննարկում ենք անելու, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի յուրաքանչյուր տողի հետ համաձայնվի»։
Հարցին՝ ինչո՞ւ պիտի ժողովուրդը հավատա, որ Նիկոլ Փաշինյանը կգնա եւ դիտարկմանը, որ Սրբուհի Գալյանի էջում ներառված առաջին պարբերությունում գրված է՝ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը…», ինչո՞ւ է հանվել «հայ» բառը, ի՞նչ խնդիր ունեք «հայ» բառի հետ, Արուսյակ Մանավազյանը պատասխանեց․ «Երբեք վարչապետը չի հրաժարվել իր խոսույթից, այլ ասել է, որ տարբեր ժամանակներում մարդկանց կարծիքները նաև կարող են լինել ըստ այդ իրավիճակի՝ տարբեր։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի չհավատալուն՝ դեռ ժողովրդի մեջ կա այդ հոգեբանական խնդիրը, որը որ մենք էլ ենք ընդունում։ Այո՛, մարդիկ տարիներ շարունակ խաբված լինելու արդյունքում չեն պատկերացնում, որ կարող է ղեկավարությունը պայքարել իրապես ոչ թե աթոռի համար, այլ որպեսզի երկրում լինի խաղաղություն և արդարադատություն»։
Կարդացեք նաև
Ալխաս Ղազարյանն էլ հավելեց․ «Հայ» բառի հետ կապված՝ մենք մեր քաղաքացիների… այս Սահմանադրությունը խաղաղության մասին է, խաղաղության օրակարգի մասին է, Հայաստանի Հանրապետությունը հարատև պետություն ունենալու մասին է, և հայ լինելը ես չգիտեմ՝ դուք ինչ հղում եք տալիս և նախադասության մեջ ինչն է ձեզ այդքան… որևէ խնդիր դրա հետ կապված չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը։ Ընդդիմադիրների առաջին արձագանքները բացասական են։ Վերջին խորհրդարանական քննարկումներում «Հայաստան» դաշինքը հստակ հայտարարել էր՝ «գործարքի չեն» գնալու, «Ուժեղ Հայաստան» դաշինքը նույնպես հայտարարել էր, որ դեմ է նոր Սահմանադրությանը։

Members of Civil Contract Faction Arusyak Manavazyan and Alkhas Ghazaryan hold parliamentary briefings following the regular sessions of the National Assembly in Yerevan, Armenia
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































