Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում COP31-ի մասնակիցները չեն համաձայնել վերջնական փաստաթղթի շուրջ

Նոյեմբեր 23,2026 10:51 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազատություն». Թուրքիայում կայացած ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության գագաթնաժողովի՝ COP31-ի ավարտին կողմերին այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ կլիմայի փոփոխության դեմ պայքարի շուրջ՝ հանածո վառելիքի և ֆինանսավորման շուրջ խորը տարաձայնությունների պատճառով: COP31-ի նախագահ և Թուրքիայի շրջակա միջավայրի նախարար Մուրատ Քուրումը գագաթնաժողովի եզրափակիչ նիստում ստիպված է եղել խոստովանել, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ վերջնական փաստաթղթի շուրջ: Բանակցությունները պետք է ավարտվեին ուրբաթ, սակայն շարունակվել են մինչև ուշ կիրակի՝ դառնալով պատմության մեջ ՄԱԿ-ի կլիմայական ամենաերկար համաժողովը։

Համաձայնագիրն իր վերջնական տեսքով անընդունելի է եղել ԵՄ-ի, Խաղաղօվկիանոսյան կղզի-պետությունների և մի քանի այլ երկրների համար, քանզի այն ուղղակիորեն չէր հիշատակում գլոբալ տաքացման հիմնական պատճառի՝ բրածո վառելիքի մասին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել