Լրահոս
Օրվա լրահոսը

Վայք քաղաքում ուժեղ քամին վնասներ է հասցրել

Մարտ 29,2018 22:45

Մարտի 29-ին, ժամը 15:02-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի դատարանի տանիքը ուժեղ քամուց պոկվել և ընկել է մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց պոկվել են Ջերմուկի խճուղու թիվ 8 հասցեում գտնվող «Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան»-ի տանիքի թիթեղյա ծածկից մոտ 120 քմ հատված և 250 գմ փայտյա կառուցատարրեր:

Ըստ ականատեսների` պոկված թիթեղյա ծածկն ընկել է դատարանի մոտ կայանած «BMW» մակնիշի 34 ZD 719 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, կոտրել ձախակողմյան հայելին և ավտոմեքենայի տարբեր հատվածներում առաջացրել քերծվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը թիթեղյա ծածկը տեղի ուժերով հեռացվել է ավտոմեքենայի վրայից:

Տեղազննման արդյունքում պարզվել է, որ քամուց վնասվել է Ջերմուկի խճուղում գտնվող թիվ 8/3 տան տանիքի ազբոշիֆերներից մոտ 30 քմ հատված, իսկ 8 քմ հատվածը թուլացել և կախվել է, ձևախախտվել են թիվ 10ա հասցեում գտնվող «Վայք» տուրիզմի կենտրոնի օդորակիչը և ալեհավաքը, պոկվել է հեռախոսագծերի սպասարկման կայանը սնուցող կապի հանգույցի 10000 Վ հզորությամբ մալուխը, պոկվել են թիվ 6 հասցեում գտնվող առևտրի սրահի հովվածածկը (մոտ 6 քմ) և տանիքի ազբոշիֆերներից մոտ 15 քմ հատված,  թիվ 4/3 հասցեում գտնվող շինության տանիքի ազբոշիֆերներից մոտ 18 քմ հատված, Շահումյան փողոցի թիվ 1/1, 2 և 3 հասցեներում գտնվող առևտրի սրահների ընդհանուր տանիքի ազբոշիֆերներից մոտ 60 քմ հատված, թուլացել և կախվել են Շահումյան փողոցի թիվ 12 շենքի տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 13 քմ), թիվ 6 շենքի տանիքի թիթեղյա ծածկից մոտ 18 քմ հատված և Չարենցի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մարզադպրոցի տանիքի թիթեղյա ծածկից մոտ 12 քմ հատված:

Փրկարարներն ապամոնտաժել են Ջերմուկի խճուղու՝ Մ. Հ.-ին պատկանող թիվ 8/3 տան տանիքից կախված մոտ 8 քմ ազբոշիֆերը:

Դեպքի վայրում են գտնվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետ Ս. Հ.-ը և Վայքի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Գ. Մ.-ը:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031