Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման գների շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր գործընկեր Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
«Մենք արագացրել ենք արտադրությունը և պայմանավորվել գնի շուրջ, ինչը չափազանց կարևոր է»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ մատակարարումներն արագացնելու որոշումն ընդունվել է Անկարայի նախաձեռնությամբ:
Նա նաև հայտնել է, որ կողմերը սահմանել են ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները: Հետագայում Թուրքիային սպառազինություն մատակարարելու հեռանկարները մանրամասն կքննարկվի առաջիկայում սպասվող պրոֆիլային միջկառավարական հանձնաժողովի նիստին:
Բացի այդ, Պուտինը նշել է, որ այս պահին համալիրների համատեղ արտադրության համար որևէ խոչընդոտ չկա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































