Լրահոս
Օրվա լրահոսը

«6 երեխա եմ պահում, շան օրի եմ, իշխանափոխություն եմ ուզում»․ բազմազավակ մայրը՝ Շիրակի մարզպետին

Ապրիլ 18,2018 16:07

Այսօր Շիրակի մարզպետարանի դիմաց ցուցարար երիտասարդներին միացավ նաև 6 երեխաներ ունեցող մի կին։ Նա Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին ասաց․ «Ապրում եմ Գյումրի քաղաքում՝ վարձով, գոյատևում եմ շան օրով: Երեկ գնացել եմ Երևան, այսօր էլ էստեղ եմ: Դուրս եմ հանել դպրոցից երեխաներիս, որովհետև էրեխեքս համապատասխան պայմաններում չեն ապրում։ Ես հաճախակի եմ դիմումներ գրել բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց ինձ մերժել են, իմ նամակները պատռել են իմ աչքի առաջ։ Ի՞նչ է իմ երեխեքս իրավունք չունե՞ն Հայաստանի Հանրապետությունում ազատ ապրելու, իրավունք չունեն։ Մենք իշխանափոխություն ենք ուզում պարոն մարզպետ, խնդրում եմ ձեզ, միացեք մեզ։ Մենք սովի ենք մատնվում, ժողովո՛ւրդ, մեր երիտասարդությունը կործանվում է, մենք գնում ենք պարսիկների ուղղությամբ, մենք գնում ենք թուրքերի ուղղությամբ»,- ասաց տիկինը։

Ցուցարարները բացականչեցին՝ «Միացեք, միացեք»։

Տիկինը շարունակեց․ «Էսօր զանգել են ինձ դպրոցից, ասում են՝ ինչո՞ւ ձեր երեխան դասի չի եկել, բացատրեմ ինչու չի եկել, իմ երեխես չունի համապատասխան հագուստ, իմ երեխեքիս մայրը չունի համապատասխան գործ, թեև բուժքույր եմ, շան օրով 6 երեխա եմ պահում։ Դիմել եմ մարզպետարան, միակ կառույցը, որն ինձ օգնել է, այստե՞ղ եք պարոն Արշակյան, (դիմում է փոխմարզպետին Ա․Ն․), ուզում եմ այս բոլորի ներկայությամբ ձեզ շնորհակալություն հայտնել, ուզում եմ ձեզ հետևեն մեր մյուս ղեկավարները։ Ժողովրդից շատ ոստիկաններ են պահում, հարգելի ոստիկաններ, մենք հարգում ենք ձեր աշխատանքը, մենք խոնարհվում ենք ձեր առաջ, մենք ուրախ ենք, որ մեր կողքին եք, բայց դուք խփում եք, հայհոյում եք մեր ազգի երեխաներին»։

Մարզպետը հարցրեց՝ կգնա՞ տիկինը աշխատանքի, եթե մոտակա մի տարածքում բուժքրոջ աշխատանք առաջարկվի։ «Կաշխատիմ», -հայտարարեց տիկինը։

Նա նաև դժգոհեց, որ Գյումրու քաղաքապետարանից դուրս են անում, նույնիսկ մի պապիկի հրել գցել են ներքև, թե ինչո՞ւ կոստյումով քաղաքապետարան չեք մտնում։։ «Մենք կոստյում չունենք, մենք հագուստ ունենք»,- ասաց տիկինը՝ մարզպետի հետ կոնկրետ օր ու ժամ պայմանավորվելով աշխատանքի հարցը լուծելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30