Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից. Երևանի քաղաքապետարան

Մայիս 05,2018 14:22 Share

Հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիլիա Մարգարյան says:

    Ասես երեկ լիներ, երբ նույն դպրոցի ուսուցիչ Մարգարիտ Իսպիրյանի հետ միասին հանդիպեցինք քաղաքապետարանի այն ժամանակվա նորանշանակ Կրթության տեսչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ, ներկայացնելու աղաղակող փաստեր Ռ. Ազիզյանի գործունեությունից և հատկապես ինքնագործունեությունից: Տիկին Սողոմոնյանը նախ խորհուրդ տվեց մեզ հետևել մեր և մեր երեխաների առողջությանը, ցուցաբերել հանդուրժողականություն և այդ ամենին մատների արանքով նայել: Չանցած երկու շաբաթ, քաղաքապետարանից ՛՛տեսուչների դեսանտ՛՛ իջավ թիվ 11 դպրոց, մեր՝ բողոքող ուսուցիչներիս մասնագիտական որակները ստուգելու համար: Ճիշտ է, ՛՛միսիսան՛՛ տապալվեց, սակայն առաջացրեց շատ խոր հիասթափություն:
    Փորձենք զուգահեռներ տանել այսօրվա իրավիճակի հետ.
    Առավոտյան՝ վռնդում, երեկոյան՝ մեղայական, հաջորդ առավոտյան՝ պայմանագրի լուծում:
    Իսկ ոմանք ասում էին՝ չի կարող պատահել…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031