ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
— 2026 թվականի N … – Ն
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու, Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին» N 850-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
- որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» պարբերության աղյուսակը ամբողջությամբ լրացնել հետևյալ բովանդակությամբ`
| N/N | Հաստիքի անվանումը | Հաստիքի քանակը | Դրույքաչափը |
| 1. | տնօրեն | -1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը | ՆԱԱ*2․60 |
| 2. | տնօրենի տեղակալ | – 0,5 հաստիքային միավոր՝ մինչև 9 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
– 0,75 հաստիքային միավոր` 9-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1 հաստիքային միավոր` 18-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 23) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1,5 հաստիքային միավոր` 36-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 23-ից) մինչև 48 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 29) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 2 հաստիքային միավոր` 48 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 29) և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*2․50 |
| 3. | տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ` վարչատնտեսական կառավարման համակարգի չանցած հանրակրթական ուսումնական հաստատու-թյուններում և մասնագի-տացված դպրոցներում, վարչատնտեսական կառավարման համակարգի անցած մասնագիտացված դպրոցներում՝ մասնագիտական ուղղվածությամբ աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և/կամ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում՝ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և/կամ մանկավարժահոգեբանական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ | 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
– 0,75 հաստիքային միավոր` 9-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1 հաստիքային միավոր` 18-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 23) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1,5 հաստիքային միավոր` 36-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 23-ից) մինչև 48 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 29) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 2 հաստիքային միավոր` 48 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 29) և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 0,5 դրույք ավելի |
ՆԱԱ*2․50 |
| 4. | ուսուցչի օգնական | -ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկով 15 երեխայի համար 1 ուսուցչի օգնականի հաստիքային միավոր, ընդ որում, երեխաների թիվը 7 և 7-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 հաստիքային միավոր, իսկ 15-ից ավելի յուրաքանչյուր մինչև 7 երեխայի համար ավելացվում է ևս 0,5 հաստիքային միավոր (թվերի կլորացումներն իրականացվում են մինչև հարյուրերորդականը) | ՆԱԱ*2.20 |
| 5. | լաբորանտ (յուրաքանչյուր կահավորված և գործող կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիայի դեպքում) | -0,5 հաստիքային միավոր` տվյալ լաբորատորիայից օգտվող մինչև 6 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
– 1 հաստիքային միավոր՝ տվյալ լաբորատորիայից օգտվող 6 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*2.10
|
| 6. | կազմակերպիչ՝ սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած չլինելու դեպքում) | 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
– 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*2․40 |
| 7. | գրադարանավար | -0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի),
– 1 հաստիքային միավոր՝ 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի), – 1,5 հաստիքային միավոր՝ 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*2.10
|
| 8. | հոգեբան | -0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի),
– 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի), – 1,0 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի
դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի), – 1,5 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի) |
ՆԱԱ*2.20 |
| 9. | հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ և այլն՝ ըստ ուղղվածության) | -հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ ըստ ուղղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորմամբ և լիազոր մարմնի թույլտվության պարագայում | ՆԱԱ*2.20 |
| 10. | էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ | – 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
– 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1,5 հաստիքային միավոր` 36-ից մինչև 48 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 2 հաստիքային միավոր` 48 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*2․40 |
| 11. | դաստիարակ
(հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում՝ մանկավարժ-դաստիարակ, ռազմամարզական ուսումնական հաստա-տությունում՝ դասակի հրամանատար-դասղեկ) /սննդով և/կամ գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար) |
– 4 հաստիքային միավոր՝ մինչև 60 գիշերակացով սովորողի դեպքում,
– 6 հաստիքային միավոր՝ 60-ից մինչև 100 գիշերակացով սովորողի դեպքում, – 8 հաստիքային միավոր՝ 100-ից մինչև 150 գիշերակացով սովորողի դեպքում, – 10 հաստիքային միավոր՝ 150 և ավելի գիշերակացով սովորողի դեպքում |
ՆԱԱ*2․20 |
| 12. | գիշերային դայակ | – 4 հաստիքային միավոր՝ մինչև 60 գիշերակացով սովորողի դեպքում,

ՆԱԱ*2․10 |
| 13. | հրահանգիչ-մեթոդիստ
(մասնագիտացված մարզական կրթություն իրականացնող ուսումնական հաստատու-թյունների դեպքում) |
– 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր մարզաձևի հաշվարկով | ՆԱԱ*2․10 |
| 14. | համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում) | -0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
– 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1,5 հաստիքային միավոր՝ 36 և մինչև 48 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 2 հաստիքային միավոր՝ 48-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում: |
ՆԱԱ*2,50 |
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման N 3 հավելվածում կատարվող փոփոխությունների
| N/N | Հաստիքի անվանումը | Հաստիքի քանակը | Գործող դրույքաչափը | Առաջարկվող
դրույքաչափը |
| 1. | տնօրեն | -1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը | ՆԱԱ*2․57 | ՆԱԱ*2․60 |
| 2. | տնօրենի տեղակալ | – 0,5 հաստիքային միավոր՝ մինչև 9 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
– 0,75 հաստիքային միավոր` 9-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1 հաստիքային միավոր` 18-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 23) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1,5 հաստիքային միավոր` 36-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 23-ից) մինչև 48 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 29) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 2 հաստիքային միավոր` 48 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 29) և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*2․17 | ՆԱԱ*2․50 |
| 3. | տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ` վարչատնտեսական կառավարման համակարգի չանցած հանրակրթական ուսումնական հաստատու-թյուններում և մասնագի-տացված դպրոցներում, վարչատնտեսական կառավարման համակարգի անցած մասնագիտացված դպրոցներում՝ մասնագիտական ուղղվածությամբ աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և/կամ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում՝ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և/կամ մանկավարժահոգեբանական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ | 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
– 0,75 հաստիքային միավոր` 9-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1 հաստիքային միավոր` 18-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 23) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1,5 հաստիքային միավոր` 36-ից (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 23-ից) մինչև 48 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ մինչև 29) դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 2 հաստիքային միավոր` 48 (մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 29) և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների համար՝ 0,5 դրույք ավելի |
ՆԱԱ*2․17 | ՆԱԱ*2․50 |
| 4. | ուսուցչի օգնական | -ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկով 15 երեխայի համար 1 ուսուցչի օգնականի հաստիքային միավոր, ընդ որում, երեխաների թիվը 7 և 7-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 հաստիքային միավոր, իսկ 15-ից ավելի յուրաքանչյուր մինչև 7 երեխայի համար ավելացվում է ևս 0,5 հաստիքային միավոր (թվերի կլորացումներն իրականացվում են մինչև հարյուրերորդականը) | ՆԱԱ*1․13 | ՆԱԱ*2.20 |
| 5. | լաբորանտ (յուրաքանչյուր կահավորված և գործող կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիայի դեպքում) | -0,5 հաստիքային միավոր` տվյալ լաբորատորիայից օգտվող մինչև 6 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
– 1 հաստիքային միավոր՝ տվյալ լաբորատորիայից օգտվող 6 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*1․13 | ՆԱԱ*2.10
|
| 6. | կազմակերպիչ՝ սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած չլինելու դեպքում) | 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
– 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ* 1․54 | ՆԱԱ*2․40 |
| 7. | գրադարանավար | -0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի),
– 1 հաստիքային միավոր՝ 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի), – 1,5 հաստիքային միավոր՝ 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*1․13 | ՆԱԱ*2.10
|
| 8. | հոգեբան | -0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի),
– 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի), – 1,0 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի
դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի), – 1,5 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում (գիշերակացով աշակերտների առկայությամբ մասնագիտացված դպրոցների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի) |
ՆԱԱ*1․13 | ՆԱԱ*2.20 |
| 9. | հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ և այլն՝ ըստ ուղղվածության) | -հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների դեպքում՝ ըստ ուղղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորմամբ և լիազոր մարմնի թույլտվության պարագայում | ՆԱԱ*1․13 | ՆԱԱ*2.20 |
| 10. | էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ | – 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
– 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1,5 հաստիքային միավոր` 36-ից մինչև 48 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 2 հաստիքային միավոր` 48 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
ՆԱԱ*1․33 | ՆԱԱ*2․40 |
| 11. | դաստիարակ
(հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում՝ մանկավարժ-դաստիարակ, ռազմամարզական ուսումնական հաստա-տությունում՝ դասակի հրամանատար-դասղեկ) /սննդով և/կամ գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար) |
– 4 հաստիքային միավոր՝ մինչև 60 գիշերակացով սովորողի դեպքում,
– 6 հաստիքային միավոր՝ 60-ից մինչև 100 գիշերակացով սովորողի դեպքում, – 8 հաստիքային միավոր՝ 100-ից մինչև 150 գիշերակացով սովորողի դեպքում, – 10 հաստիքային միավոր՝ 150 և ավելի գիշերակացով սովորողի դեպքում |
ՆԱԱ*1․13 | ՆԱԱ*2․20 |
| 12. | գիշերային դայակ | – 4 հաստիքային միավոր՝ մինչև 60 գիշերակացով սովորողի դեպքում,
– 6 հաստիքային միավոր՝ 60-ից մինչև 100 գիշերակացով սովորողի դեպքում, – 8 հաստիքային միավոր՝ 100-ից մինչև 150 գիշերակացով սովորողի դեպքում, – 10 հաստիքային միավոր՝ 150 և ավելի գիշերակացով սովորողի դեպքում |
ՆԱԱ*1․13 | ՆԱԱ*2․10 |
| 13. | հրահանգիչ-մեթոդիստ
(մասնագիտացված մարզական կրթություն իրականացնող ուսումնական հաստատու-թյունների դեպքում) |
– 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր մարզաձևի հաշվարկով | ՆԱԱ*1․13 | ՆԱԱ*2․10 |
| 14. | համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում) | -0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,
– 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 1,5 հաստիքային միավոր՝ 36 և մինչև 48 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, – 2 հաստիքային միավոր՝ 48-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում: |
ՆԱԱ*2,17 | ՆԱԱ*2,50 |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը
ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշմամբ՝ «Ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին», սահմանված են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչ չհամարվող մանկավարժական անձնակազմի հաստիքային միավորների նվազագույն գործակիցները։
Գործող իրավակարգավորումների պայմաններում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների համար սահմանված աշխատավարձի դրույքաչափի գործակիցներն ամբողջությամբ չեն արտացոլում այդ աշխատողների կողմից կատարվող աշխատանքի փաստացի բարդության աստիճանն ու պատասխանատվության չափը, որոնք հստակորեն ամրագրված են ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ։
Նախագծի ընդունման հիմնական նպատակներից է հաշվի առնել այն հանգամանքը, որ նշված խմբի աշխատակիցների մեծ մասի վրա չեն տարածվում ուսուցիչների համար նախատեսված խրախուսական և լրացուցիչ վարձատրության մեխանիզմները, մասնավորապես՝ կամավոր ատեստավորման, տարակարգի, ԲՏՃՄ առարկաների դասավանդման հավելավճարները, ինչպես նաև «Մինչև 100» և նմանատիպ այլ բազային կամ պայմանական հավելավճարները։
Հետևաբար, քանի որ այս աշխատակիցները զրկված են աշխատավարձի բարձրացման վերը նշված այլընտրանքային հնարավորություններից, նրանց սոցիալական պաշտպանվածության, արժանապատիվ վարձատրության ապահովման և ոլորտից մասնագետների արտահոսքի կանխարգելման միակ արդյունավետ միջոցը նրանց աշխատավարձի հաշվարկային գործակիցների (դրույքաչափերի) ողջամիտ բարձրացումն է, ինչը ամրագրված է իմ կողմից Ձեզ ներկայացված նախագծում։
- Ակնկալվող արդյունքները
- Էապես կբարելավվի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների աշխատավարձերի և վարձատրության պայմանները։
- Կնվազի որակյալ կադրերի արտահոսքը ոլորտից, ինչը չափազանց կարևոր է հանրակրթական դպրոցներում կրթական աջակցության, ներառական գործընթացների և անվտանգ միջավայրի պատշաճ կազմակերպման համար։
- Կբարձրանա դպրոցների կառավարման արդյունավետությունը և աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության մակարդակը։
- Կնվազի աշխատող աղքատների թվաքանակը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը՝ պայմանավորված հանրակրթական դպրոցների համապատասխան հաստիքների ֆինանսավորման գործակիցների բարձրացմամբ: Հստակ ֆինանսական գնահատականը և լրացուցիչ բյուջետային միջոցների հատկացման հնարավորությունը ենթակա են քննարկման և համաձայնեցման ՀՀ ֆինանսների նախարարության հետ՝ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքների նախագծերի մշակման կամ բյուջետային գործընթացների շրջանակներում:
Վանո Կարապետյան