Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանով մեկ ընդդեմ Պուտինի բողոքի ցույցեր են. բերման է ենթարկվել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին

Մայիս 05,2018 16:07

Ռուսաստանի Դաշնության 90 քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի: Մայիսի 7-ին նա նորից, արդեն 4-րդ անգամ է ստանձնելու ՌԴ-ի նախագահի պաշտոնը:

Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներն ու համախոհները տարբեր քաղաքներում քաղաքներում ցույցերին մասնակցում են «Նա մեր ցարը չէ» կարգախոսով:

Ցույցերը մեկնարկել են ՌԴ-ի արեւելյան շրջաններից՝ Վլադիվոստոկ, Իրկուտսկ, Խաբարովսկ: Իսկ Յակուտսկում ոստիկանները 100-ից ավելի ցուցարարների բերման ենթարկել: Ցույցեր են ընթանում նաեւ Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում:

Ռուսական TVrain.ru-ի փոխանցմամբ՝ պարբերաբար տարբեր քաղաքացներից ցուցարարներ են բերման ենթարկվում, այս պահին 300-ից ավելի բերման ենթարկվածներ կան:

Ըստ TVrain-ի՝ Մոսկվայի Պուշկինսկի հրապարակից ոստիկանները նաեւ Ալեքսեյ Նավալնիին բերման ենթարկեցին:  Այս հրապարակից ոստիկանները համատարած բերման են ենթարկում ցուցարարներին:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031