Region Monitor. Ադրբեջանի դպրոցներում սեպտեմբերի 21-ից ընդունվել է հագուստի նոր կանոնակարգ, որով աշակերտներին արգելվում է «դպրոցական համազգեստի ամբողջականությունը խախտող կամ հանրակրթության աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող տարրեր» հագնել։ Գործնականում այդ դրույթը կիրառվել է նաև գլխաշոր կրող աշակերտուհիների նկատմամբ, ինչի հետևանքով մի շարք դեպքերում նրանց թույլ չեն տվել մուտք գործել դպրոց։ Իրավիճակը լայն արձագանք է ստացել նաև թուրքական պահպանողական և իսլամամետ շրջանակներում։
RegionMonitor-ի հաղորդմամբ՝ թուրքական մի շարք լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ կատարվողը համեմատել են Թուրքիայում 1997 թվականի փետրվարի 28-ի «պոստմոդեռնիստական» հեղաշրջման հետ, երբ աշխարհիկության պաշտպանության անվան ներքո գլխաշոր կրող կանանց նկատմամբ սահմանափակումներ էին կիրառվում կրթական և պետական հաստատություններում։
Այս իրադարձություններով պայմանավորված՝ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև «Մտքի ազատության և կրթության իրավունքների միության» («Ozgur-Der») համակարգմամբ տեղի է ունեցել բողոքի ակցիա։
Ակցիայի կազմակերպիչ, ակտիվիստ Ա․ Ք․ Արթուքը ելույթի ժամանակ նշել է․ «Աշխարհիկություն պարտադրող քաղաքականության և արտաքին քաղաքականության մեջ սիոնիստ դահիճների հետ ցուցադրվող համագործակցության պատճառով այս իշխանությունը չի կարող մեր եղբայրը լինել։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































