Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ. Բացառել պարտադիր դրամահավաքի որևէ դրսևորում

Մայիս 07,2018 16:39 Share
krtutyan nax

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և ժամանակավոր պաշտոնակատարներին, Երևանի քաղաքապետին ևԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման նպատակով հնարավոր դրամահավաքն արգելելու վերաբերյալ: ԿԳՆ շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի 25-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ:

Անհրաժեշտ է բացառել պարտադիր դրամահավաքի որևէ դրսևորում կամ անհարկի ծախսերի որևէ պարտադրանք: Դպրոցը, ուսուցիչը և սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող և ավելորդշ քեղություններ առաջացնող որևէ երևույթից»:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել